«Հրազդան ՋԷԿ»-ից Շինուհայր ենթակայան էլեկտրահաղորդման գիծը կառուցված է եղել դեռևս 1950-ական թվականներին։ Այս ընթացքում այն հնացել է, որի պատճառով ինչպես նվազել է գծի հուսալիությունը, այնպես էլ հանգեցրել է տեխնիկական մեծ խնդիրներեին։

Դրանով պայմանավորված բնակիչների տրմադրվող էլեկտրաէներգիայի որակը կարող է նվազել:
Այս խնդիրների լուծման նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է էլեկտրահաղորդման շուրջ 230կմ երկարությամբ գծի վերակառուցում, որը հնարավորություն կտա կապել էներգամահակարգի երկու կարևոր արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը։: Այն կավարտվի մինչև տարեվերջ,

Գծի կառուցման աշխատանքների զգալի մասն արդեն ավարտված է։ Մասնավորապես փորվել է գրեթե 500 հենարանի հիմքի տեղ, կատարվել է ավելի քան 400 հենարանի հիմքի բետոնավորում, մոնտաժվել է 289 հենարան, պատրաստվել եւ շինարարության տեղանք է տեղափոխվել գործարանային արտադրության 1288 հենք, որոնցից 1112-ը մոնտաժվել է։ Անցակացվել է շուրջ 69 կմ երկարությամբ հաղորդալար եւ ավելի քան 14 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխ։

Վերակառուցման արդյունքում գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի, կկրճատվի անջատումների քանակը: Բացի այդ, պայմաններ կստեղծվեն այդ հատվածում կորուստների կրճատման համար։ Դրանք 1,6-ից կհասնեն 0,7 տոկոսի։

Կարծում եմ՝ վերջին շրջանում էներգետիկ ոլորտում տեղի ունեցող բարեփխումները կարճ ժամանակահատվածում իրենց զգացնել կտան: Եթե նման տեմպը պահպանվի և եթե այս տարվա համար նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն, ապա յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա կզգա այդ փոփոփությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել