Երգչուհի Արփին օրեր առաջ ներկայացրեց «Թամզարա» տեսահոլովակը: Սա Արփիի առաջին տեսահոլովակն է մայրանալուց հետո: BlogNews.am-ը ներկա է եղել նկարահանումներին և ֆիքսել է ամբողջ ընթացքի հետաքրքիր դրվագները: 

««Թամզարա» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահենելու միտքը ես վաղուց ունեի, նախորդ տեսահոլովակս ավելի լիրիկական էր, իսկ այս մեկն՝ ավելի խրոխտ ոճում է, ես էլ ներկայանում եմ ուժեղ կնոջ կերպարում»:

Տեսահոլովակում կան պարային շարուժներ, որոնք վստահել է Սոֆի Դևոյանի համույթի աղջիկներին և Սասուն ազգագրական պարային համույթին: Իսկ Արփին տեսահոլովակում մի քանի կարպարներով է ներկայանալու. «Կերպարներիս ընտրությունը վստահել եմ դիզայներ Արամ Նիկոլյանին, քանի որ նա ուներ Ուրֆա հավաքածուն, մտածեցինք ճիշտ կլիներ նրա հետ համագործակցել: Միասին քննարկելով ստեղծեցինք կերպարները»:

Տեսահոլովակի ռեժիսորը ԴերՀոբան է, օպերատորը Սուրեն Թադևոսյանն: Ի դեպ սա Դեր Հովայի առաջին ռեժիսորական փորձն է. «Իմ և Արփիի ընկերությունը տարիների փորձ ունի: Ես միշտ եղել եմ նրա կողինք, օգնել մի  քանի երգերի գործիքավորման և ժողովրդական ալբոմի իրականացման հարցում: Ես Արփիին առաջարկեցի իր ձայնասկավառակի «Թամզարա» երգի հիման վրա տեսահոլովակ նկահանել. ինչ-որ չափով պատկերացնում էի, թե ինչ կարող է ստացվել»:

Արփին նշում է, որ իր երաժշտական ճաշակը շատ տարբեր է .« Ես կարող եմ ջազ երգել, հետո անմիջապես կատարեմ ժողովրդական: Երգում եմ այն, ինչ զգում եմ և ինչը ինձ հարազատ է և ուրախ եմ, որ իմ երգերը լսում են ոչ միայն միջին և մեծ տարիքի մարդիկ, այլ երիտասարդները: Չի բացառվում, որ առաջիկայում նկարահանենք տեսահոլովակ այլ ժանրում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել