Թուրքիայի վարչապետի հրաժարականը անակնկալ չէր: Այն պետք է տեղի ունենար դեռևս անցած տարվա սեպտեմբերին, սակայն, ելնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների իշխող ԱԶԿ-ի շահերից, Էրդողանը չընդունեց վարչապետի հրաժարականը: Այդ ժամանակ իշխանական կուլիսներում խոսվում էր, որ Դավութօղլուն նեղացել է Էրդողանից, ով չի թողել պատգամավորների ցուցակն այնպես ինչպես ինքն էր կազմել: Ընտրություններից հետո նույնպես հրաժարականի թեման երկրորդ պլան էր մղված՝ Թուրքիայի ու Ռուսաստանի օր օրի վատթարացող հարաբերությունների պատճառով: Այս հրաժարականը կապված չէ Թուրքիայի արտաքին կամ ներքին հաջողությունների ու անհաջողությունների հետ, սա պարզապես Էրդողանի և Դավութօղլու հարաբերությունների տրամաբանական ընթացքի մի մասն էր: Խոսակցություններ են պտտվում, որ վարչապետի պաշտոնին կլինի սևծովյան տարածաշրջանից մեկը, ով կսպասարկի Էրդողանի շահերը: Նշեմ, որ հենց սևծովյան տարածաշրջա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել