Էսօր Աբովյան էի գնում՝ Եղվարդով, ճանապարհից աջ թեքվելիս՝ դաշտեր են, անմշակ հողեր են, տներ չկան, երթևեկն էլ քիչա, մեկ էլ աչքովս մի փոքր տղա ընկավ՝ ձեռքն առաջ պարզած, կլիներ մի ութ տարեկան, կանգնեցի, ինձ թվաց պստոն գյուղերց մեկնա գնում, դուռը բացելով ասեցի՝ նստի պուճուր, խոշոր ու խաժ աչքերն ինձ հառած ասեց՝ մորքուր կարողա՞ ձեր մոտ հաց լինի, ասեցի որտե՞ղ կա մոտակա խանութ, արի նստի միասին գնանք, ձեռքով արածող նախիրը ցույց տվեց, ասեց ստեղ Եղվարդում խանութ կա, բայց պտի ,,շուռ գաս,, ինչևէ գնացի, եկա ու էդ ամբողջ ընթացքում մտովի կռիվ տվեցի էդ էրեխու ծնողների հետ, մեղադրեցի, արդարացրեցի, լացեցի ու տենց էլ գլուխ չհանեցի էդ դառը իրականությունից ...Հարցիս՝ դպրոց գնու՞մ ես, պստոն պատասխանեց՝ բա մորս ո՞վ օգնի, Հոկտեմբերյանից եկել ենք Եղվարդ, անասուն ենք պահում, արևից խանձված դեմքը շրջելով ասեց՝ գոմում ենք ապրում, անասունների հետ, ասեցի՝ երազանքներ ունե՞ս, պատասխանեց՝ նպատակներ ունեմ, լավ մարդ եմ դառնալու, զինվոր եմ դառնալու, կապ չունի, որ դպրոց չեմ գնում, հետո կգնամ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել