Թուրքիան տարածաշրջանի համար վտանգավոր խաղերի մեկնարկ է տալիս:
Թուրքիան իր տարածքում քրդերի դեմ պայքարում օգտագործում է բոլոր հնարավոր ու անհանր միջոցները և մնում անպատիժ միջազգային հանրության կողմից: Վերջերս նկատել եմ, որ Ադրբեջանը միտում ունի կրկնօրինակելու ավագ եղբոր քայլերը: Այսպես , այս տարվա մարտի 30-31-ին թուրքական բանակը Ջիզրե և Յուքսեքովա քաղաքներում օգտագործեց ԱԹՍ ռմբակոծիչներ, որոնք թիրախավորել էին խաղաղ բնակչությանը: Անցավ մեկ-երկու օրը Ադրբեջանը Արցախի հետ սահմանին նույնպես օգտագործեց այդ ԱԹՍ-ները: Թուրքիան քրդերի դեմ պայքարում օգտագործում է նաև ճանապարհային պահակներին, ովքեր ,,կամավորության,, սզկբունքով մասնակցում են քրդերի դեմ պայքարին և դաժան հաշվեհարդարներ տեսնում քրդերի հետ: Ադրբեջանում նույնպես Արցախի հետ սահմանին հայտնվեցին ,,կամավորներ,, Թուրքիայից, ովքեր աչքի ընկան իրենց դաժանությամբ: Այսօր Թուրքիան քրդական պայքարի պատմության ընթացքում առաջին անգամ գործի դրեց հաուբիցները և ֆոսֆորային ռումբերը, այնուհետև կայծակնային հարձակումով փորձ արեց մտնել Շըրնաք քաղաք, որն այս պահի դրությամբ դեռևս չի հաջողվել: Կարծում եմ արկածախնդիր Ադրբեջանին մենք պետք է հասկացնենք, որ մենք քուրդ չենք, որ մենք ուենենք կանոնավոր բանակ, որ մենք նույնպես ունենք զինատեսակներ և իր ավագ եղբոր փորձը մեզ վրա կիրառելով կպսակվի Բաքվի անկումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել