Tert.am-ը գրում է.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Շուշիում մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
 
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի՝ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գործունեությունը և իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրան՝ ՄԻՊ ինստիտուտի ձևավորման համար:

Աշոտ Ղուլյանը նոր օմբուդսմենին ներկայացնելիս մասնավորապես ընդգծել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Ռուբեն Մելիքյանի մասնագիտական պատրաստվածությունը և  աշխատանքային հարուստ փորձը թույլ կտա նոր մակարդակի հասցնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:

Արցախի Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը շնորհակալություն է հայտնել  Յուրի Հայրապետյանին՝ ՄԻՊ գրասենյակի ստեղծման և կատարած աշխատանքների համար և նշել, որ թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանա արդարացնել այն վստահությունը, որն այսօր ստացել է Ազգային ժողովի կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել