Ամեն անգամ նորից ու նորից զարմանում եմ, երբ երկրի այս պահի իրավիճակում , սահմաններում տիրող լարված վիճակում, երբ այդքան արյուն թափվեց ու ցավոք դեռ շարունակվում է թափվել, դեռ կան վայ-առևտրականներ (և նրանք ամենևին էլ փոքր թիվ չեն կազմում), ովքեր հանուն մանր ու սեփական շահի շարունակում են ոչ միայն գնել և վաճառել թուրքական ապրանքներ, այլ նաև մեծ եռանդով ու ջանասիրությամբ գովերգել թուրքական աղբը։ Երեկ պարզապես ապշել էի, երբ մանկական հագուստի բաժնում վաճառողուհին սարսափելի էմոցիաներով գովերգում էր թուրքական հագուստը՝ որակելով այն լավագույնը եղածների մեջ։ Չդիմացա և մի պահ պարզապես կանգ առա և ասացի, թե ինչպես կարող եմ փոքրիկիս համար գնել հագուստ մի երկրից, որ դարեր ի վեր ազգիս թշնամին է, իմ գումարով նպաստել մի երկրի տնտեսությանը, որը նույն այդ գումարով զինում է իր փոքր եղբորը՝ նպաստելով սահմանում զոհերի թվի աճին, եթե կարող եմ այդ նույն գումարով գնել մերը՝հայկականը, որակային առումով շատ ավելի լավը և նպաստել իմ երկրի տնտեսությանըև ։ Եվ ի վերջո, ե՞րբ ենք սովորելու հպարտանալ մերով, գնել տեղական արտադրանք և հպարտանալ ոչ թե վրայի թուրքական կամ այլ երկրի պիտակով այլ հպարտանալ << Արտադրված է Հայաստանում>> մակնշմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել