Tert.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն րոպեներ առաջ հայտարարեց, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու. ըստ այդմ՝  հեռանալու է նաև վարչապետի պաշտոնից։
 
 
Ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա հակասությունների մասին։
 
Իր ելույթում Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու, իրեն ընտրելու համար։ Համատեղ աշխատանքի համար նա շնորհակալություն է հայտնել նաև կառավարության անդամներին ու ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցությանը։
 
Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն անդրադարձել է պաշտոնից Դավութօղլուի հեռանալուն՝ նշելով, որ դա նրա որոշումն էր։ «Պարոն Ահմեթ Դավութօղլուի անձնական որոշումն էր. բարին լինի»,-ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել