Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին:

Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ ընդլայնման գործում ու երախտագիտություն հայտնել  Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին Արցախին մշտապես  սատարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել