1963թ.-ին Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմ, որը ստացել է 2 Օսկար` «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» և «Լավագույն զգեստների դիզայն» անվանակարգերում: Համարվելով ավանգարդ և դասական ոճի ֆիլմ՝ «Ութ ու կեսը» Բրիտանիայի կինոակադեմիայի կողմից 2002 թվականին համարվեց բոլոր ժամանակների 3-րդ լավագույն կինոնկարը:
Ֆիլմի վերնագիրը նշանակում էր, որ դա Ֆելինիի «8,5-երորդ ֆիլմն էր», քանզի դրանից առաջ նա նկարահանել էր 6 լիամետրաժ, 2 կարճամետրաժ ֆիլմեր և ռեժիսոր Ալբերտո Լատուադայի հետ համատեղ նկարահանած մի ֆիլմ (յուրաքանչյուրը` կես ֆիլմ):


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել