Հայեր ջան, մի տեսակ ախր շատ եք սկսել գրել հայկական զինված ուժերում ռազմամթերքի պակասի մասին, հակառակորդի քարոզչամեքենան էլ սկսել է օգտվել դրանից՝ ըստ երևույթին հայկական մամուլի ու սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում պարզելով, որ դա ՛՛թույլ տեղ՛՛ է: Դրա համար էլ այսօր ադրբեջանական մամուլն ու պաշտոնական լրահոսը ողողված է իրենց ռազմական արսենալը ցուցադրող լուսանկարների շարանով: Ասածս ինչ է՝
1. Հերիք է գրեք, որ փամփուշտ չունենք, էս չունենք, էն չունենք բանակում: Նման լուրերի գերակշիռ մասն իրականությանը չի համապատասխանում, ինչն էլ որ համապատասխանում է, հնարավոր է առանց գրելու էլ լուծել այդ խնդիրը:
2. Չազդվել ու չընկճվել առավոտից ադրբեջանական մամուլում տարածվող նկարներից, դրանք սովորական քարոզչական հնարք են ու դեռ հարց է՝ իրական պատկերն են արտացոլում, թե հերթական կեղծիքն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել