«ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն էլ, երեկ հանդիպելով բնապահպանական խնդիրներով հարուստ Սյունիքի մարզի բնակիչների հետ, ասել էր, թե չի կարելի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել և ցանկացած նոր արդյունաբերական ձեռնարկություն ստեղծելիս կամ հանքավայր շահագործելիս անիմաստ աղմուկ ստեղծել: «Մենք իրավունք չունենք գոտիներս ամբողջովին ձգել, ասել` ոչ, մենք ընդերքը հիմա ընդհանրապես չենք շահագործելու կամ շահագործելու ենք 70 կամ 100 տարի հետո»,-ասել էր Սերժ Սարգսյանը»:
Ախր ո՞նց կարելի է էս խեղճ նախագահին էսպես սխալ զեկուցել, թե հանքարդյունաբերության մասին ինչ պահանջներ է հնչեցվել երկրում: Հանքարդյունաբերության մասին մինչև հիմա ասվել է մի քանի բան 1.Հանքարդյունաբերությունը հանեք ստվերից, և բյուջեն մեկ միլիարդ դոլարով ավել կլինի 2.Հանքարդյունաբերությունը պետք է լինի էկոլոգիական նորմերի հստակ պահպանմամբ:
«Գոտիները ձգելու» մասին ընդհանրապես խոսք չի եղել, այլ խելքին զոռ տալու, գիտելիքահեն տնտեսության, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացման և «պղնձամոլիբդենային ասեղին» չնստելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել