Tert.am-ը գրում է.

Դեմներս 50 տեխնիկա է եղել, 5 պոստի դեմը՝ 50 տեխնիկա, պատկերցնո՞ւմ եք էտ ինչա, բայց էդքանով հադերձ չեն կարացել առաջ գան. Tert.am-ի հետ զրույցում չորսօրյա պատերազմական գործողությունների մասին է պատմում հետախուզական գումարտակի հրամանատար Գևորգը (անունը փոխված է Tert.am ), ով Հայաստանի Նախագահի կողմից հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել էր «Մարտական խաչ»-ի 2-րդ աստիճանի շքանշանով:


Հրամանատարը նշեց, որ ԼՂ առաջնային գծի հարավային ուղղությամբ հարձակումը կանխել են փոքր կազմով: «Չկարացին առաջ գան մի պատճառով, որովհետև չենք փախել: Ինչքան էլ կրակել են, չենք փախել, կռվել ենք, ուժերը անհավասար էր: Դեմից 7 տեխնիկա ենք խփել, էն մնացածը հետ են քաշվել, առաջ չեն եկել: Որն ուզում էր գլուխը հաներ,  խփում էինք, ուզած-չուզած պետք է հետ նահանջեին: Տեխնիկան, որ ունեն ի՞նչ՝ օգտագործողա պետք»,-ասաց նա:


Հետախույզը նշեց, թե թշնամու հաշվարկն այն էր, որ ինքնաթիռը պետք է օգնության հասներ նրանց զորքին: «Էտ էլ չօգնեց, չհասցրեց մի հատ էլ կրակի: Ինքնաթիռն էլ խոցվեց: Դրա համար էլ իրենք են խնդրել, իրանց նախարարնա խնդրել, որ կանգնենք: Մենք միշտ էլ ամուր ենք եղել, կանգնեցրած չլինեին՝ ավելի լավ կլիներ, ավելի շատ առաջ կգնայինք, մենք միշտ էլ ամուր ենք կանգնած, հիմա էլ՝ ավելի ենք ամուր»,-ասաց նա:


Հրամանատարը թիկունքի կանգնածներին հորդեց. «Հանգիստ, արխային գործերդ արեք, էստեղ ենք,  թշնամին էլ փորձեց, չստացվեց,  էնի 20 տարի մտածելա էտ օրվա մասին, չստացվեց , ձախողվեց: 20 տարի ասել են զենքի ուժով, զենքի ուժով. տեսանք իրանց ուժը»:


Ըստ նրա՝ ԼՂ հարցի լուծումն իրենց ձեռքով պետք է պարտադրեն. «Մի քիչ էլ ստիպենք, ստիպված կնստեն սեղանի շուրջ, բայց արդեն Ղարաբաղի հետ, խելոք են »: 


Ի դեպ, հիշում է՝ կռվի թեժ պահին կատակում էին՝  «գրանատամյոտչիկներն ավտոմատի նման էին կրակում»: 


Հետախույզներից Արսենը (անունը փոխված է Tert.am) ժպտում է, դեռ չի պարգևատրվել, բայց դեռ կհասցնի աչքի ընկնել, երբ հրաման տրվի առաջ գնալ: Նա նշեց, որ մարտի 2-ին իրենք թիկունքում են եղել, երբ առավոտյան զանգել են ու ասել գնալ առաջին գիծ. «Հլա տենց չէինք իմանում ինչա եղել, գնացինք հասանք էնտեղ, ասեցին պետքա գնանք վիրավոր հանենք, գնացիքն վիրավորների հետևից, արդեն հասցրել էինք մի քանի վիրավոր հանել, բայց զոհերին չկարողացանք մոտիկանանք, վիրավորներին վերցրինք, գնացինք հաջորդ մարտական դիրքը, այդտեղ էլ մեր մարտական ընկերներից զոհեր ունեցանք, կռիվ արեցինք 4 օր»:


Հետախույզը նշեց, թե ակնհայտ էր, որ հատուկ պատրաստված գումարտակ էր եկել իրենց ընդառաջ, որոնց 18 տարեկան զինվորներն են կախել:


«Թե՛ մարդաքանակով, թե՛ տեխնիկայի առումով շատ էին, կարելի է ասել շատ-շատ էին: Բայց մեր մոտ մեծ առավելություն կա՝ մարտական ոգին: Հետո մենք մեկս մյուսին վստահում ենք, մարտի դաշտում վիրավորին, ընկածին չենք թողնում, կրակի մեջով գնում՝ բերում ենք, բայց իրանց մոտ տենց չի, իրանց մոտ ընկերոջը խփում են, առաջա գալիս, կամ թողնում փախնում են, դրա համար մեր մոտ միշտ էլ ստացվում է»,-ասաց նա:


Մի բանում համոզված է՝ հայ ազգը, որ միասնական է լինում, միշտ հաղթում է: «Միշտ հաղթել ու պետքա հաղթենք»,-շեշտեց հետախույզը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել