Ժողովուրդ, տեսնելով մեծ մասիդ քննադատությունները «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծին մի բան հասկացա, մեծ մասդ բանավիճում եք այլ նախագծի տակ: http://bit.ly/1roIbfS

Շատ պարզ մի բանի մասին է նախագիծը` պետությունը ապահովում է ռեսուրսով, միջոցներով, այս նախագիծը պարտադիր վիճակ չի ստեղծում: Օրենքի օգտագործումը իրավունք է դառնում զինվորների համար և ոչ թե պարտականություն:

Կա մոտեցում, որ սրանով փորձ է արվում լղոզել սոցիալական արդարության խնդիրը. մի բան իմ համար հստակ է, ցանկացած գաղափար, առաջարկ իշխանությունները փորձելու են իրենց հարմար ձևով օգտագործել, այլ հարց է, մենք էստեղ ուր ենք, թողում ենք ինչ ուզում են անեն, ինչպես որ շատ դեմքերով, թե կոնկրետ քայլեր ենք անում, կոնկերտ լուծումներ ենք պարտադրում:

Մեկ այլ հակափաստարկ` ֆինանսական ահռելի ռեսուրսներ է պահանջում, սա լուրջ փաստարկ է, որի վերաբերյալ չունեմ պատկերացում...

Արդյոք ամենաառաջնային է այս հարցը, արդյոք մեր երկրում ավելի առաջնային խնդիր կա, քան էս իշխանություններից ազատվելը, վստահ եմ, որ ոչ, արդյոք մինչև սրանից ազատվելը պետք է ապրենք, այո, արդյոք էդ ընթացքում պետք է լուծենք շատ խնիրներ, իհարկե այո, այլ կերպ չի լինում: մնացած հիտլերներին նմանեցնելը, անբարոյական ու բարոյական հարցադրումներն անել արդեն իսկ անբարոյական է, էսպես ստեղծվում է ինտիմ դաշտ, որով ամեն մեկն ինքն է որոշում, օգտվում է դրանից թե ոչ, մնացածն արդեն ձեր գործը չի :

շատ պարզ օրինակ բերեմ, զինվորն ամուսնացել է, կնոջ հետ պլանավորել են երեխա ունենալ, բայց տեղի է ունենում դժբախտ բան, պատերազմական գործողության արդյունքում կամ զոհվում է կամ զրկվում է երեխա ունենալու հնարավորությունից, ու օգտագործվում է նրա սերմնաբջիջը, հիմա ես ով եմ, որ քննարկեմ դա բարոյական է թե ոչ:

Էստեղ մի լրացում պետք է արվի, զինվորը կարող է կոնկրետ պայմաններ թելադրել, որ այն կարող է օգտագործվել միայն կոնկետ իր մատնանշված անձի կողմից, կամ իր կնոջ կողմից և այլն...

Մի այլ հակափաստարկ. արդյոք ճիշտ է նրանց հոգեբանորեն տրամադրել մահվան, իհարկե պետք է միայն տրամադրել ապրելու, կռվելու, պաշտպանելու և տուն վերադառնալու, բայց եթե զինվորները տեղեկանում են որ նման հնարավորություն կա, իրենք ինքուրույն են որոշում դա իրենց պետք է թե ոչ...

Քանի որ շատ ստացվեց վերջին 2 հակափաստարկին էլ անդրադառնամ ու վերջ: Ասում են դրա փոխարեն պետք էբանակը սպառազինել, քույրեր և եղբայրներ, բանակի սպառազինումը չպետք է լինի փոխարեն, այն պետք է լինի պարտադիր: Մյուսներն ասում են, զինվորների ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրը պետք է լուծել ու ընդհանրապես սոցիալական արդարության ապահովումը: Այո համաձայն եմ, բայց չեմ ուզում հակադրել էս երկուսը, մեկն առանց մյուսի պետք է ապահովել....

Հ.Գ. նախագիծը հապճեպության արդյունք չպետք է լինի, այն պետք է խորությամբ ուսումնասիրել, մասնագիտական ու ֆինանսական հարցերը պետք է լուծելու ու նոր անցնել նրա ընդունմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել