Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Քեյսիքը հանել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր թեկնածությունը: Այս մասին մայիսի 4-ին հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով  մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ:
 
Ինչպես այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին, հայտնել էր նաև Հանրապետական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, սենատոր Թեդ Քրուզը:
 
Վերջինս հայտարարել էր, որ նախընտրական քարոզարշավն ավարտում է ծանր սրտով:

Այսպիսով, հանրապետականների միակ թեկնածուն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում մնում է միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել