Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Վարթո գավառի Քեյելայքելե գյուղում փոխհրաձգություն է տեղի ունեցել գյուղում թաքնված PKK-ի զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև: Անվտանգության ուժերը գյուղում իրականացրել են որոնողական աշխատանքներ, երբ հանկարծակի սկսել են իրենց վրա կրակել PKK-ի զինյալները: Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու հատուկ նշանակության ջոկատի թուրք ծառայողներ: Վիրավորներին ստիպված են եղել ուղղաթիռով տեղափոխել Մուշի քաղաքային հիվանդանոց, քանի որ թուրքական կողմը վստահ չի եղել, որ ավտոմայրուղու վրա ևս չեն ենթարկվի հարձակման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել