Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հյուսիսային ուղղության առաջնագծում ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը. Tert.am-ին այս մասին ասաց ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը:
 
Նա տեղեկացրեց, որ Անդրանիկ Հարությունյանի վիրահատության է ենթարկվել, ոտքի վերջույթը հեռացվել է: Նրան միացված է արհեստական շնչառության ապարատ:
 
«Իր ծառայակից ընկերներից մեկը մտել է ականապատված տարածք՝ պայթել է, ինքն էլ փորձել օգնի, բայց ինքն էլ է ծանր վիրավորվել»,-ասաց նա, սակայն մանրամասներ չկարողացավ հայտնել՝ զինակից ընկերը զոհվե՞լ է, թե ոչ, ասաց, որ տեղեկացված չէ:
 
Ըստ Կամո Հովհաննիսյանի տեղեկության՝ Վանաձորի առաջին քաղաքապետ կյանքին վտանգ չի սպառնում: Նրան պատրաստվում են նոր վիրահատություն կատարել, այս անգամ մարմնից պետք է հեռացվեն բեկորները:
 
ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահը նշեց, որ Անդրանիկ Հարությունյանը 61 տարեկան է, նրա որդին ևս բարձրաստիճան զինվորական է, ով ևս առաջնագծում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել