Tert.am-ը գրում է.
Ավտոբուսի պայթյունի արդյունքում վիրավորված 14 և 15 տարեկան պատանիներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այսօր ենթարկել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբազկի վրա, մյուսի աջ սրունքի հետին մակերեսի: Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիները վաղը տեղափոխվեն հիվանդասենյակ:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի` 2-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, բուժումը շարունակվում է:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/04/teenagers/2010791
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել