Հայաստանը մայրուղիներով հարուստ չէ, բայց եղածն էլ , մեղմ ասած, հեչ պիտանի չէ: Հայաստանը Արցախին կապող ռազմավարական նշանակություն ունեցող Սևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս - Մարտակերտ ճանապարհն անասելի քարուքանդ վիճակի մեջ է: Մարտունի-Վարդենիս հատվածում, մոտ մի 5 կմ, ընդհանրապես բացակայում է ասֆալտի շերտը, փոխարենը առկա են հսկայական փոսեր, որոնք 5 կմ -ոց հատվածը դարձնում են մեկ ժամվա ճանապարհ: Ուզում եմ հասկանալ թե համապատասխան գերատեսչությունը ՝ նախարարության տեսքով, ինչով է զբաղված, ինչումն է խնդիրը, որ այդ կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը գտնվում է այս տեսակ ծայր աստիճան անմխիթար վիճակում: Ապրիլի սկզբին հենց այս ճանապարհով մենք օգնության հասանք Մարտակերտին: Ավել բան չեմ գրում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, բայց համոզված եմ , որ վերևներում ինձանից լավ գիտեն էս ճանապարհի նշանակության մասին, այն զարկերակ է Հայաստանի և Արցախի համար: Փոխանակ միջոցներ ձեռնարկեն ճանապարհը էլ ավելի լայնացնելու ուղղությամբ, դեռ եղածն էլ չեն պահպանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել