Tert.am-ը գրում է.

Analitik.am լրատվական կայքի տնօրենը տարբեր պաշտոնյաներից, պատգամավորներից  ու նաև հենց ինձնից է փորձել  շատնաժների միջոցով ինչ-ինչ բաներ կորզել, տարբեր ճանապարհներով` անձնական, ֆինանսական խնդիրներ լուծել. այս մասին Tert.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով. «Մեզնից որևէ մեկը, եթե դա Տիգրանն է կամ չգիտեմ` ով, չունեցավ այդ քաղաքացիական համարձակությունը, որ գնար  այդ քայլին: Սույն տիկնոջ  կողմից ինձ հետ հանդիպելու  առաջարկից հրաժարվելուց հետո այդ կայքում ամենաայլանդակ ու նողկալի հրապարակումներ են  եղել  իմ և իմ ընտանիքի մասին»:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ և  ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման en ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:

Ավելի ուշ էլ տեղեկացրել էինք, որ նշված պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել