Tert.am-ը գրում է.

Թուրք օրենսդիրները հերթական նիստի ժամանակ հիշել են հանրահայտ գրող Օսկար Ուայլդին, սակայն օրենսդիրների մի մասը նրան չի ճանաչել և շփոթել է «Օսկար» մրցանակաբաշխության հետ, գրում է hurriyetdailynews.com-ը։

«Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչն իր խոսքում փորձել է մեջբերել հայտնի գրող Օսկար Ուայլդի խոսքերից, ինչին իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» ներկայացուցիչ Զեյիդ Ասլանն արձագանքել է. «Դա ո՞վ է»։

Քրդամետ կուսակցության պատգամավոր Միհթաթ Սանջարը կոչ է արել ինքնուրույն ուսումնասիրել, հակառակ դեպքում՝ խոստանալով «անձամբ սովորեցնել»։

«Ես կարող եմ դաս տալ, բայց մենք ժամանակ չունենք։ Եթե ինչ-որ մեկին դա անհրաժեշտ է, կարող ենք սենյակ վարձել և դասեր անցկացնել»,-ասել է նա։

Իսկ երբ բանակցությունները շարունակվել են, ԱԶԿ-ական պատգամավոր Ադնան Գյուննարլաթերը Սանջարին խնդրել է պատմել «Օսկարյան մրցանակաբաշխության մասին»։

«Նա Օսկար Ուայլդն է, այլ ոչ մրցանակաբաշխությունը։ Մարդու անունն Օսկար Ուայլդ է»,-հակադարձել է Բուրջու Չելիք Օզքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել