Թուրքիայի Դիարբեքիր նայագնի Դիջլե քաղաքի ոստիկանական ուժերի հիվանդանոցի շենքն է, որը պայթեցրել էին PKK-ի զինյալները: Ինձ համար զարմանալի ու տարօրինակ է , որ պաշտոնական Անկարան հիվանդանոցի պայթեցումն այդպես էլ չդրեց ի ցույց աշխարհին, PKK-ի քայլը չհամարեց ահաբեկչական քայլ: Անկարան ընդհանրապես չխոսեց այս պայթեցման մասին, հակառակը՝ այն խնամքով թաքցրեց: Ունեմ տեղեկություն, որ պայթունից զոհվել է 21 և վիրավորվել 76 մարդ: Պաշտոնական Անկարան պայթեցման օրը հաղորդագրություն էր տարածել, որ Դիարբեքիր նահանգում զոհվել է մեկ և վիրավորվել 25 թուրքական բանակի զինվոր: Ես հիմնավոր ենթադրում եմ, որ հիվանդանոցի շենքը օգտագործվել է որպես զորամաս, որովհետև այդ տարածքում թուրքական բանակի զորամաս չկա: Անցած տարվա օգոստոսին Դիջլեյի զորամասը նույնպես պայթեցվեց և Թուրքիայի ռազմական ղեկավարությունը որոշեց այդ զորամասը տեղափոխել այլ բնակավայր: Նախկինում այստեղ տեղակայված էր թուրքական բանակի 47-րդ ռազմաբազան:
Դիջլեյում իր ակտիվ գործողությունն է իրականացնում PKK-ի քաղաքական գաղտնի թև համարվող Քուրդիստանի հասարակաությունների միությունը (KCK): Իմ խորին համոզմամբ, եթե գաղտնազերծվի հիվանդանոցի շենքի պայթեցումը, ապա Թուրքիան կունենա լուրջ խնդիրներ միջազգային հանրության շրջանակներում, որովհետև հենց Թուրքաիան է թիրախ դարձրել այդ շենքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել