Մադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ, ավագ Իկեր Կասիլյասը կբացակայի 6-ից 8 շաբաթ, այս մասին հաղորդում են իսպանական և անգլիական լրատվամիջոցները: 

Արքայական գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի` «Վալենսիայի» դեմ խաղում, «Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Արբելոան, ցանկանալով հեռացնել գնդակը տուգանային հրապարակից, անզգուշաբար հարվածեց Իկերի ձեռքին, որից հետո դարպասապահը չկարողացավ շարունակել հանդիպումը:

Հանդիպումից հետո Կասիլյասը բուժզննում է անցել, որից հետո պարզ է դարձել վնասվածքի լրջությունը: Ըստ Goal.com-ի` Կասիլյասի մոտ բացի ձեռքերի մատների բորբուքումից, առկա է նաև նախադաստակային կոտրվածք: Այս աստիճանի վնասվածքից լիովին ապաքինվելու համար Իկերին հարկավոր է 6-ից 8 շաբաթ (մոտ երեք ամիս):

Ավելացնենք, որ Կասիլյասը չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:
Realmadrid.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել