Tert.am–ը գրում է.

Վերջին մի քանի օրում Միջերկրական ծովում 4 նավաբեկություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 113 մարդ է զոհվել:  Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 3-ին հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:  

Հաղորդվում է, որ զոհվածները անօրինական ներգաղթյալներ են, որոնք փորձում էին Լիբիայից Միջերկրական ծովով հասնել Իտալիա:

«Ուրբաթ օրվանից սկսած՝ հայտնի է 4 նավաբեկության և 113 զոհված անձանց մասին, ովքեր նավարկում էին Լիբիայից», - հայտնել է կազմակերոպության մամլո քարտուղարը:

Իտալական առևտրային նավերից մեկին հաջողվել է 26 մարդու կյանք փրկել այդ նավաբեկություններից մեկի ժամանակ: Նույն նավակում գտնվող մյուս 84 ուղևորները համարվում են անհետ կորած:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով` 2016-ի առաջին 4 ամիսների ընթացքում Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ 1357 փախստական է զոհվել: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում  նավաբեկության զոհ էր դարձել 1733 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել