Թուրքիայում արդեն մեկ տարուց ավել ընթանում է ռազմական , պարտիզանակն բախումներ քրդերի և թուրքերի միջև: Այս մեկ տարվա ընթացքում ինչ ասես տեսավ թուրքական պետությունը: Մի քանի անգամ իրենց անկախությունը հռչակեցին քրդական բնակավայրերը, քրդերի կողմից գրավվեցին սահմանային ցամաքային անցակետեր, թուրքերը քրդական բնակավայրերը հրթիռակոծեցին, սիրիական քրդերը մտան Թուրքիա ու PKK-ի հետ սկսեցին պայքարը թուրքերի դեմ: Այս թուրք-քրդական հակամարտությունը նոր ավելի սուր պայքարի ձևով այսօր արդեն մտել է Թուրքիայի խորհրդարան: Նախ ապրիլի 29-ին, այնուհետև մայիսի 2-ին քուրդ, հայ և թուրք պատգամավորների միջև ծեծկռտուքը ,փոխադարձ վիարավորանքները, ազգային պատկանելությունը որպես վիրավորանք հնչեցնող արտահայտությունները արդեն բերում են նրան, որ անգամ , այսպես ասած, կրթված խավը ի վիճակի չէ այլևս միմյանց հանդուրժելու: Թուրքիայի օրենսդիր մարմինում արդեն ծայր առած ազգամիջյան այս անհանդուրժողականությունն ավելի է արագացնում Թուրքիայի մասնատումը: Սա գալիս է ապացուցելու մի բան, որ այլևս անհնար է, որ քրդերը, հայերը և թուրքեը ապրեն մեկ ընդհանուր երկրում, որովհետև անգամ անձեռնմխելի համարվող պատգամավորը իր ազգային ու կրոնական պատկանելիության պատճառով ենթարկվում է բռնությունների: Սա նաև աշխարհին ևս մեկ անգամ ապացուցում է, որ հասունացել է այն խմորը, որը Թուրքիան հունցել էր դեռևս 1915թ.-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել