Tert.am-ը գրում է.

Ադրբեջանցի լրագրողուհի Հադիջա Իսմայիլովան արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մամուլի ազատության՝ Գիլյերմո Կանոյի անվան համաշխարհային մրցանակի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Իսմայիլովան ներկա պահին ազատազրկման է դատապարտված հայրենիքում` տնտեսական հանցագործությունների մեղադրանքով: Նրա  դեմ հարուցված քրեական գործը կապում են իշխանության շրջանում կոռուպցիայի տվյալների հետաքննությանը, որը նա վարում էր:

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Հելսինկիում անցկացվող միջազգային համաժողովի շրջանակներում, որը նվիրվում է մամուլի ազատության օրվան, որը ՄԱԿ-ի գլխավոր Վեհաժողովի հռչակմամբ՝ 1993-ից ի վեր նշվում է մայիսի 3-ին:

25 000 դոլար արժողությամբ մրցանակը Իսմայիլովայի փոխարեն ստացել են նրա ներկայացուցիչները: Հելսինկի էր ժամանել նրա մայրը` Էլմիրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել