Tert.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգմավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված իրեն թիրախ են ընտրել ծեծկռտուքի ընթացքում։  

«Կարոն այստեղ է, Կարոն այստեղ է»,-միմյանց ձայն են տվել նրանք՝ ցանկանալով Լինչի դատաստանի ենթարկել  նրան։

Bianet-ին տված հարցազրույցում Փայլանն ասել է, որ 10-15 հոգանոց խումբը փորձել է դատաստանի ենթարկել իրեն, հարձակումը կանխամտածված է եղել և պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը իրավունքները պաշտպանող հայ է։

«Ուղղակի թիրախ էի դարձել և 20-30 վայրկյանում ավելի քան 100 ոտքի և բռունցքի հարված ստացա։ Նրանք  ատելություն, ռասիզմ պարունակող խոսքեր էին ասում»,-պատմել է պատգամավորը՝ ընդգծելով, որ այդ ամենն արվել է իր հայ լինելու պատճառով։

«Իրենք ցանկանում են իրենց հավատարիմ հայ տեսնել։ Իրավունքի համար պայքարող հայ լինելու պատճառով էի թիրախ դարձել ու «լինչի դատաստանի» փորձի ենթարկվում»,-ասել է նա՝ որպես ապացույց պատմելով, թե ինչպես էին նրանք միմյանց ուղղորդում՝ ցույց տալով «Կարոյի տեղը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել