Ապրիլի 25-ի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից հետո աղտոտվել էին Հալաբյան 15 բազմաբնակարան շենքի պատերը, այս մասին բնակիչները հայտնել էին Երևանի քաղաքապետարանի թեժ գծով: Այսօր արդեն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ և մասնագիտացված կազմակերպության օժանդակությամբ իրականացվել են շենքի արտաքին պատերի լվացման աշխատանքներ։
Նշենք, որ այդ հասցեն դեպքի առաջին իսկ օրերից եղել է համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում. տեղում աշխատել են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները և իրականացվել են հարակից շենքերի կոտրված ապակիների փոխարինման աշխատանքներ:
Այս պահին շենքի արտաքին պատերը լվացված են:
Շնորհակալ ենք բնակիչներին իրավիճակի մասին տեղեկացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել