Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծին հավանություն տալու վերաբերյալ տարածված լուրերը:

Այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագծին, նա պատասխանել է.

«Ոչ, դա այդպես չէ: Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը:  Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել