Այսօր մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է: Շատերս հիշեցինք նրան, Ֆեյսբուքում տարածեցինք բանաստեղծությունները ու վերընթերցեցինք կենսագրությունը: Ուրախ եմ, որ նախագահն էլ այսօր Սևակին հիշեց, քարոզարշավի բուռն ընթացքի մեջ չմոռացավ մեծ բանաստեղծին ու այցի գնաց նրան: 

Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում նախընտրական հանդիպումներից հետո` Երևան վերադարձի ճանապարհին Սերժ Սարգսյանն այսօր կանգ առավ նաև Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, այցելեց Սևակի տուն, ծաղիկներ դրեց նրա ու տիկնոջ` Նելլի Մենաղարաշվիլու գերեզմանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել