Tert.am-ը գրում է.

Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների ընդդիմադիր կուսակցության պատգամավորները Մոլդովա-Ռումինիա սահմանին արգելափակել են ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի ավտոշարասյունը, որը երկիր է ժամանել զորավարժությունների անցկացման նպատակով։ Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը, գրում է gazeta.ru-ն։

«Մեր ակտիվիստներն արգելափակել են ճանապարհը հանրապետության մուտքի մոտ՝ Սկուլեն սահմանային անցակետի կողմից, և ստուգում են ՆԱՏՕ-ի զինվորների փաստաթղթերը։ Պարզում են տեխնիկայի պատկանելությունը»,- պատմել է նա:

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժեղացված խմբեր:

Ինչպես հիշեցնում է կայքը՝ նախօրեին Էստոնիայում սկսվել են մասշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցում է մոտ 6 հազար զինծառայող ՆԱՏՕ-ի մի քանի երկրներից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել