Ապրիլյան պատերազմի ընթացքն ու դրան հաջորդող ժամանակահատվածն իրարից տարբերվում էին հանրային քննարկումների առումով: Դա տրամաբանական էր:
Հատկապես պատերազմին հաջորդող շրջանը, այսպես ասած հարմար առիթ էր մի քանի «ծակ պրոֆեսորների» կարծիքները լսելու համար:

Ով ինչպես ու ինչ մակարդակի պատկերացնում էր խնդիրը, իր պարտքն էր համարում կարծիք հնչեցնել: Ռազմիկ Պետրոսյանը, ով վերջին տարիներին առավելապես աչքի էր ընկել անհասկանալի հանրային ակտիվությունով, երեկ խոսել է սահմանային լարվածության վերաբերյալ. «Դրանք ավելի վերևների խնդիրներ են: Բայց, ամեն դեպքում, եթե այդ համապատասխան ծառայությունների ղեկավարներն են հեռացվել, նշանակում է, այդ ծառայությունների դեպքում թերացումներ են եղել»:

Ամեն դեպքում բովանդակության մեջ չխորանալով, ուշադրություն դարձնենք մեկ այլ արատավոր խնդրի վրա: Ակնհայտ է դառնում , որ շատ մարդիկ նման իրավիճակներում խոսում են զուտ խոսելու համար: Եվ ընդհանրապես Ռազմիկը վերջին շրջանում ավելի շատ հանդես է գալիս, որպես ակտիվիստ, քան որպես ազատամարտիկ:
Երևում է, որ խնդրին առանձնապես խորքային չի մոտենում: Չի խոսում, թե ի՞նչ թերացումներ են կամ ինչի՞ մասին է խոսքը: Կարևոր չէ խնդիրը, կարևորը՝ վերևենրը լավը չեն:

Եթե Ռազմիկ Պետրոսյանը լիներ իրենց բիսեդկայում, կամ ընկերոջ հետ գարեջուր խմելուց, գուցե պարտադիր չլիներ փաստարկված խոսելը այս թեմայի վերաբերյալ: Ռազմական խնդիրների մասին «կես բերան» կարծիք հայտնելը հանրային դաշտում անընդունելի է, հատկապես այն մարդու համար, ով ժամանակին անցել է դրա միջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել