Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում հազարավոր ընտանիքներ հաջորդ երեքշաբթի իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկի՝ ի նշան, նրանց կարծիքով, կրթական համակարգի ավելորդ պահանջկոտության դեմ բողոքի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Let our kids be kids» («Թույլ տվեք մեր երեխաներին երեխա մնալ») շարժման անդամ ծնողների բողոքները կապված են նրա հետ, որ տարրական դպրոցների աշակերտները ենթարկվում են չափազանց մեծ ծանրաբեռնվածության։ Պատճառներից մեկը դարձել է SAT ստանդարտացված թեստերի սահմանումը, որոնք լրացնում են վերջերս ներդրված տարրական դպրոցների համար նոր կրթական ծրագիրը։

Ինչպես և ծրագիրը, թեստերը շատ ավելի բարդ են եղել, քան այն, ինչ երեխաները սովորել են նախկինում: Ծնողների կարծիքով՝ դա հանգեցնում է երեխաների վրա հոգեբանական ճնշման:

Կրթության նախարար Նիկի Մորգանին ուղղված նամակում ծնողների ասոցիացիան պահանջում է ամբողջությամբ հրաժարվել ստանդարտացված թեստերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել