Tert.am–ը գրում է.

Siemens գերմանական ընկերությունը 160 մլն շեկել (մոտ 37 մլն եվրո) կվճարի Իսրայելին, որպեսզի նախքան դատական գործընթացը լուծի հնչեղ կոռուպցիոն սկանդալի հարցը:

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` կողմերի  համապատասխան համաձայնագրի մասին հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարարությունը:

Siemens-ին կասկածում էին 1999-2005 թթ. Israel Electric պետական էներգետիկ ընկերության ներկայացուցիչներին մի քանի մլն դոլարի չափով  կաշառք  տալու մեջ, որպեսզի ընկերությունից շահեկան պատվերներ ստանա:  

Գերմանական կոնցեռնը գոհունակություն է հայտնել, որ Իսրայելի իշխանությունները համաձայնել են կարգավորել սկանդալը` մեղադրանք չներկայացնելով  ընկերության դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել