Տեր֊Պետրոսյանի այցն Արցախ պետք չէ չափազանցացնել։ Լավ կլիներ, որ առաջին նախագահն ավելի հաճախ այցելեր Ղարաբաղ, որի ազատագրության գործում անուրանալի ներդրում ունի, թոռներին ավելի հաճախ տաներ Քարվաճառի ձորերն ու Արցախի քոլերում կորած վանքերը...
Ի դեպ, զզվելի է, երբ տեղից վեր կացածը բերնի ծամոն է սարքում 1997֊ի հայտնի հոդվածը, հատկապես` «Ռուսաստանը երբեք չի ճանաչի ԼՂՀ անկախությունը» թեզը։ Այդ ժամանակներում Ռուսաստանը «երբեք չէր ճանաչի», որովհետև չեչենական անջատողականության խնդիր ուներ ու Տեր֊Պետրոսյանը ճիշտ էր...
Բայց նա չէր կարող այդ ժամանակներում կանխատեսել, որ աշխարն այնպես կփոխվի, որ չեչենական անջատողականությունը հաղթահարած Մոսկվան մի օր կճանաչի Աբխազիան ու Հարավային Օսիան, ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմամբ կմիացնի Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը կհռչակի որպես հանրապետություններ։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան մեզ կարող է թվալ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել