ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ

_____________


ԳԱԳԻԿ ԳՈՐԳԻՆՅԱՆԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

արցախյան հիմնախնդրի շուրջ վարվող բանակցային գործընթացը հիմնովին վերանայելու, բանակցությունների հիմքում դրված մադրիդյան սկզբունքների բոլոր տարրերից, ինչպես նաև բովանդակային առումով այդ սկզբունքների տարրերին կրկնող կամ առնչվող բոլոր այլ փաստաթղթերից (սկսած ստորագրման (համաձայնություն տալու) պահից) ամբողջությամբ հրաժարվելու, Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու, Արցախն իրավաբանորեն Հայաստանի Հանրապետությանը վերամիացնելու մասին

ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ՝

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և նրա առաջին տեղակալին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցություններիղեկավարներին

 

Արցախի Ազգային ժողովի նախագահին

Արցախի վարչապետին

Արցախի արտաքին գործերի նախարարին

Արցախի պաշտպանության նախարարին

Արցախի Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ղեկավարներին

ՀՅԴ -ի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ Դատի գրասենյակին (ANCA)

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը

Համաշխարհային հայկական կոնգրեսին և Ռուսաստանի հայերի միությանը

 

 

10686801_684449665009933_3907051627757038761_n.

* * * * * * *

«Արցախն ամբողջական Հայաստանից դուրս՝ խոց է, որ նախ՝ գերեզման պիտի իջեցնի անկախ Ադրբեջանի գաղափարը: Եթե Հայաստանում խելքը գլխին քաղաքագետներ կան, նրանք օրնիբուն պիտի մտածեն Արցախն ազատագրելու մասին:»:

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆ

* * * * * * *

10349012_598481296940104_5759300900510246531_n

        Մեծարգո՛ պարոնայք Նախագահներ,

հույժ կարևորելով հիմնախնդիրների լուծման հարցում պատճառահետևանքային կապերի բացահայտման և հիմնախնդիրներն այդ համատեքստում լուծելու սկզբունքային անհրաժեշտությունը՝ սույն վերլուծական նամակով համախոհության ակնկալիքով Ձեզ եմ ներկայացնում իմ մտահոգություններն ու առաջարկություններն արցախյան հիմնախնդրի շուրջ վարվող բանակցային գործընթացի մասին.

* * * * * * *

«Ժողովրդի՛ց է ամեն հաղթանակ, անկարո՛ղ ղեկավարից` ամեն պարտություն:»:
«Եղի՛ր բացարձակ… Եվ ո՛չ մի զիջում: Հանցա՛նք է զիջելը:
Զիջել` նշանակում է թո՛ւյլ լինել, ամոթալի պարտությո՛ւն կրել…»:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

* * * * * * *

ՊԱՏՄԱԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

        1918 թ. քեմալաբոլշևիկյան հանցավոր ռեժիմների քաղաքականության արդյունքում Հայաստանի ու այլոց տարածքների վրա պատմության մեջ ապօրինաբար հայտնվեց մինչ այդ երբևիցե գոյություն չունեցած, քոչվոր-եկվոր ցեղախմբերից կազմված, բնակչության կոնկրետ ազգային անվանում չունեցող անանուն մի նորագոյացություն, որն իսկական պատուհաս դարձավ տարածաշրջանի, նախ՝ Հայաստանի համար. անհիմն ծավալապաշտական նկրտումներ, Իրանից նրա հյուսիս-արևմտյան գավառի «Ադրբեջան» անվանման անամոթաբար գողացում-ինքնակոչում, այդ անվանումը հետագայում դարձավ, այսպես կոչված, «կովկասյան թաթարների» նաև ազգային ինքնանվանում, հայկական ու այլ մշակույթների, պատմության գողացում-յուրացում, կեղծարարություն և այն ամենը, ինչը բնորոշ է սեփականը չունեցող, անհայրենիք «ազգին» ու «պետությանը»: Պետություն, որն իր անհիմն, ապօրինի հավակնություների (այդ թվում՝ հայկական տարածքների նկատմամբ) պատճառով չի ունեցել ներկայիս Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) իրավանախորդի՝ Ազգերի լիգիայի կողմից իրավաբանորեն (de jure) ճանաչված պետական սահմաններ:

       Ահա, այսպես կոչված, Ադրբեջանի ու ադրբեջանցիների արհեստական կազմավորման ընդհանուր նկարագիրը:

       1918 թվականից սկիզբ առավ արցախյան հիմնախնդիրը:

* * * * * * *

«Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական քաղաքական հավակնությունների և մասնավորապես Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու նրա դիտավորության միանշանակ վկայությունն է նախագահական իշխանության մակարդակով վարվող՝ պատմության նպատակասլաց խեղաթյուրման բիրտ, լկտի և հակագիտական արշավը: Այդ նպատակով կամայականորեն սրբագրվում է ոչ միայն Ղարաբաղի և Հայաստանի, այլև Ռուսաստանի և Պարսկաստանի պատմությունը:»:

ՅՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՈՎ

իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր

* * * * * * *

Միջազգային — իրավական առումով (de jure)՝ հայոց հնավուրց հայրենիքի անքակտելի մասը՝ Արցախը, ո՛չ 1918 — 20, ո՛չ 1920 — 91 թվականներին և ո՛չ էլ 1991 թվականից ցայսօր երբեք Ադրբեջանի տարածք չի՛ եղել ու, բնական է, չի՛ էլ լինելու:

Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը բացարձակապես ոչ մի կապ կամ առնչություն չունի Արցախի հետ, որովհետև Արցախը երբեք և ոչ մի կերպ Ադրբեջանի տարածք չի եղել:

Ադրբեջանը պետք է վերականգնի Հայաստանի Հանրապետության, ներառյալ՝ Արցախի տարածքային ամբողջականությունը:

ԱՐՑԱԽԻ ԲՌՆԱԿՑՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ստալին

        Չափազանց կարևոր է նկատի ունենալ. խորհրդային բռնապետ Ի. Ստալինի անմիջական ճնշմամբ 1921 թ. հուլիսի 5 -ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության (ՌԿ(բ)Կ) Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ, հայ ժողովրդի կամքին հակառակ, միջազգային իրավունքի և ԽՍՀՄ -ի օրենսդրության կոպտագույն խախտմամբ հայոց հնավուրց հայրենիքի մի հատվածի՝ Արցախի լեռնային մասը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին:

         Ադրբեջանի կառավարությունը, հիմնվելով Կովբյուրոյի ապօրինի որոշման վրա, 1923 թ. հուլիսի 7 -ին իր հերթին ընդունեց ապօրինի որոշում և Կովբյուրոյի՝ թեկուզև ապօրինի որոշմամբ իրեն բռնակցված տարածքների փոխարեն զուտ 4,4 հազար կմ քառակուսու վրա ստեղծեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), իսկ Արցախի՝ ԼՂԻՄ -ը շրջապատող ամբողջ տարածքները, որոնք ապօրինաբար չներառվեցին ԼՂԻՄ -ի մեջ, «սեփականացրեց-ադրբեջանականացրեց»:

        Արցախահայությունը, հայ ժողովուրդն ընդհանրապես, երբեք չեն ճանաչել ու չեն հանդուրժել Արցախի բռնակցումը ադրբեջանական բռնապետությանը:

        1990 -ականների սկզբին Ադրբեջանի սկսած ագրեսիվ պատերազմի արդյունքում հայկական զինված ուժերը թշնամու բռնազավթումից (occupation) ազատագրեցին ինչպես ԼՂԻՄ -ի, այնպես էլ Արցախի մյուս՝ ԼՂԻՄ -ում ապօրինաբար չներառված տարածքները. հենց ա՛յդ տարածքներն են, որոնց այսօր բանակցություններում անհիմն կոչում են «հարակից յոթ շրջաններ», «հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ», «անվտանգության գոտի» կամ այլինչ. դրանք, ինչպես ԼՂԻՄ -ը, Արցախի՝ անքակտելի, անվիճարկելի, անսակարկելի, անձեռնմխելի մասն են:

        1991թ., հիմնվելով միջազգային իրավունքի, ԽՍՀՄ -ի Սահմանադրության, «ԽՍՀՄ -ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3 -ի ԽՍՀՄ օրենքի վրա, համաժողավրդական հանրաքվեով Խորհրդային հանրապետությունների ֆեդերացիայի ինքնավար սուբյեկտ Արցախը հռչակեց իր անկախությունը, ընդ որում՝ Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից պաշտոնապես հրաժարված ներկայիս Ադրբեջանին երբեք և ոչ մի կերպ չպատկանած ու չպատկանող՝ հայկական տարածքներում:

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ ԵՎ 1921, 1923 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

        Արցախյան հիմնախնդրի իրավական կողմը վերլուծելիս ակնհայտ է, որ այն իրավաբանորեն, օրինական-իրավական կարգով լուծված է այն առումով, որ կա ինքնորոշված, կայացած Արցախի Հանրապետությունը և լուծելի է այն առումով, որ դեռևս միջազգայնորեն պաշտոնապես ճանաչված չէ նրա ինքնորոշված լինելու անվիճարկելի փաստը: Հայկական կողմի դիվանագիտական աննրբանկատության, անճկունության, ադրբեջանական կողմի պաշտոնական կեղծիքների, պատմության կեղծարարության, անհիմն ծավալապաշտական նկրտումների, նավթադոլլարային ու խավիարային դիվանագիտության և դրանցով պայմանավորված՝ միջազգային ճնշումների պատճառով, սակայն, անտեսվել է հիմնախնդրի իրավական կողմը, հիմնախնդիրը լղոզվել է, քաղաքականացվել, որի շուրջ էլ ընթանում են, մեղմ ասած, անպտուղ բանակցություններ: Արցախա-ադրբեջանական հիմնախնդրով զբաղվում են ԵԱՀԿ -ի Մինսկի խմբի եռանախագահող երկրների միջնորդները, բանակցություններն ընթանում են մադրիդյանսկզբունքների՝ նորացված ու հրապարակված տարբերակից՝ ազգերի ինքնորոշման իրավունքից, ուժի կամդրա սպառնալիքի չկիրառումից, պետությունների տարածքային ամբողջականությունից բխող հետևյալ վեց՝ հակահայկական, հակասահմանադրական, ամբողջությամբ մերժելի տարրերի հիման վրա, որոնք ներկայացնում ենք կից՝ դրանցում պարունակվող բառերի ու արտահայտությունների՝ ըստ տառացի նշանակության մեկնաբանությամբ.

  1. «Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը».

    այսպես կոչված «հարակից շրջաններ» -ի մասին արդեն ասվեց վերը. դրանք Արցախի՝ ԼՂԻՄ -ում ապօրինաբար չներառված, ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում բռնազավթումից ազատագրված (ինչպես ԼՂԻՄ -ը), անքակտելի, անվիճարկելի, անսակարկելի, անձեռնմխելի մասն են՝ միանգամայն օրինաբար ամրագրված Արցախի Սահմանադրությամբ.

  2. «Լեռնային Ղարաբաղին անցումային (միջանկյալ) կարգավիճակի տրամադրում՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով».

    Կովբյուրոյի՝ թեկուզև ապօրինի որոշմամբ Ադրբեջանին բռնակցված ԼՂԻՄ -ին՝ Խորհրդային հանրապետությունների ֆեդերացիայի ինքնավար սուբյեկտին, տրվել էր լայն ինքնավարություն, սակայն արցախահայերն ավելի քան լայնորեն ենթարկվեցին Խորհրդային Ադրբեջանի վարած ազգային, կրոնական, մշակութային, տնտեսական ու այլ բռնաճնշումներին, էթնիկ զտումներին, հայաթափմանը և պետական գաղութատիրական քաղաքականության բոլոր դրսևորումներին: Հային գազանաբարսպանելն ու խոշտանգելը պաշտոնապես խրախուսող, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ու այլ բնակավայրերի հայերի ցեղասպանության (genocide), բռնագաղթեցման, հայատյացության, ֆաշիստական, մարդու իրավունքների ու ազատությունների շուրջօրյա խախտումների ավանդույթներ ունեցող և դրանցով հետևողականորեն առաջնորդվող ներկայիս ադրբեջանական բռնապետության ավտորիտար, հանցավոր ռեժիմի, պետական-պաշտոնական մակարդակով իրականացվ(ած)ող(ելիք) հակահայկական քարոզչությունից բթացած ու սոցիալապես խեղված, հայատյաց ադրբեջանական հասարակության պայմաններում անվտանգության կամ այլ երաշխիքների մասին խոսելն արդեն իսկ անիմաստ է:

    Այսօր Արցախն ունի իր վերջնական, անշրջելի կարգավիճակը՝ անկախությունը, որի միակ երաշխիքն ու երաշխավորը հայկական զինված ուժերն ու համայն հայ ժողովուրդն են.

  3. «Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք».

    «միջանցք» նույնպես եղել է, բայց՝ բաժանող. Խորհրդային Ադրբեջանի վերոնշյալ՝ 1923 թ. հուլիսի 7 -ի ապօրինի որոշմամբ Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5 -ի ապօրինի որոշմամբ բռնակցված տարածքներն էապես փոքրացվեցին՝ դուրս թողնելով ներկա, այսպես կոչված, «հարակից յոթ շրջանները» (այժմ դրանք նույնպես ազատագրված են), իսկ ԼՂԻՄ -ի սահմանները դիտավորյալ այնպես գծեցին, որ Խորհրդային Հայաստանի ու ԼՂԻՄ -ի միջև ստեղծվեց 6 — 30 կմ երկարությամբ արհեստական բաժանարար գիծ՝ «միջանցք»՝ լիովին կտրելով ԼՂԻՄ -ի անմիջական ցամաքային կապերը Խորհրդային Հայաստանից. կատարվեց ԼՂԻՄ -ի անկլավացում.

  4. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով».

    վերն արդեն ասվել է, թե ինչ իրավական հիմքերով և ինչպես հռչակեց իր անկախությունը նախկին Խորհրդային հանրապետությունների ֆեդերացիայի ինքնավար սուբյեկտ ԼՂԻՄ -ը: Արցախը դեռևս 1991 թ. վաղուց սահմանել-հռչակել է իր վերջնական, անշրջելի ու անվիճարկելի իրավական կարգավիճակը: 2006 թ. Սահմանադրությամբ ադրբեջանական բռնազավթումից իր անկախությունն ամրագրած Արցախն այսօր էլ հետևողականորեն բռնել է ժողովրդավարության և սեփական ապագան այլևս ինքնուրույն, ազատ ու անկախ տնօրինելու ուղին.

  5. «Ներքին տեղահանվածների և փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք».

    Արցախի առումով Ադրբեջանը չունի ներքին տեղահանվածներ. բռնակցված Արցախն իրավաբանորեն Ադրբեջանի մաս չի եղել: Այլ առումով եթե Ադրբեջանը կարծում է, որ ունի որոշակի «ներքին տեղահանվածներ» ու «փախստականներ», ապա չպետք է մոռանա, որ դրանք իրիսկ ռազմական ագրեսիայի արդյունքում իրենց նախկին բնակության վայրերը հայկական կողմի մարդասիրական քաղաքականության պայմաններում կամովին լքած անձինք են՝ իր ագրեսիայի պտուղները, որոնք պետք է ճաշակի հենց ինքը: Իրականում կա «ներքին տեղահանվածներ» -ի ու «փախստականներ» -ի՝ մտացածին, ռետինե ցուցակ, որը, կախված Բաքվի երևակայությունից, պարբերաբար ձգվում է՝ անցնելով առնվազն 1 միլիոնի շեմը:

          Ի դեպ. ո՛չ մի դեպքում չպետք է թույլատրվի ադրբեջանցի «ներքին տեղահանվածներ» -ի ու «փախստականներ» -ի «ոհմակի» վերադարձը իրենց նախկին բնակության վայրերը, քանզի քաղաքակիրթ հայն ու պաշտոնական հակահայկական քարոզչությունից բթացած, սոցիալապես խեղված, բնազդաբար հայատյաց ադրբեջանցին պարզապես անհամատեղելի են, իսկ դրանց վերադարձը՝ անմիջական և իրական սպառնալիք մեր ազգային ու պետական անվտանգության համար:

    Փոխարենը կան ավելի քան 500 հազար ադրբեջանահայ փախստականներ, ինչպես նաև ներքին տեղահանված հայեր, որոնք պետք է ստանան հատուցում: Կարծում եմ՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած, ունեզրկված, խելքը գլխին ոչ մի հայ փախստական իրականում չի գնա ու ապրի Ադրբեջանում, այն է՝ չի դիմի ինքնասպանության.

  6. «Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն».

    անվտանգության միակ իրական երաշխիքը հայկական զինված ուժերն ու համայն հայ ժողովուրդն են, ո՛չ ավելին: Այնպես որ, «խաղաղապահ ուժեր» խցկելու և խցկողների տարաբնույթ շահերն Արցախի հաշվին լուծելու կարիք ընդհանրապե՛ս չկա:

    ԱՄՓՈՓՈՒՄ

  1. չկա՛ն առանձին «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններ». դրանք հարաբերակցվում են ինչպես ամբողջը և մասը: Բխում է, որ անհիմն են «հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ», «անվտանգության գոտի» և այլ բառակապակցությունները:

    Կան Արցախ և Արցախից Ադրբեջանի բռնազավթած տարածքներ, այդ թվում՝ Շահումյանի շրջան, Գետաշենի ենթաշրջան և այլն.

  2. միջազգային — իրավական առումով (de jure)՝ հայոց հայրենիքի անքակտելի մասը՝ Արցախը, ո՛չ 1918 — 20, ո՛չ 1920 — 91 թվականներին և ո՛չ էլ 1991 թվականից ցայսօր երբեք և ոչ մի կերպ Ադրբեջանի տարածք (մաս) չի եղել ու, բնական է, չի՛ էլ լինելու: Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը բոլորովին ոչ մի կապ կամ առնչություն չունի Արցախի հետ:

    Բացարձակապես չկա որևէ օրինական իրավաբանական հիմք, որով ապացուցվեր Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը: Արցախահայությունը, ընդհանրապես հայ ժողովուրդը, երբեք չի ճանաչել ու չի հանդուրժել խորհրդային տոտալիտար ռեժիմի օրոք Արցախի ապօրինի, հետևաբար՝ փաստացի (de facto) ներառումը Ադրբեջանի կազմ (բռնակցումը ադրբեջանական բռնապետությանը).

  3. 1990 -ական թվականների սկզբին հայկական զինված ուժերը, հայ ժողովուրդը, Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիայով պայմանավորված պատերազմի արդյունքում ադրբեջանական բռնապետությունից ու բռնազավթումից սեփական ուժերով ազատագրելով Արցախը, էապես վերացրին հակաիրավական և անօրինական իրավիճակը, որ ստեղծվել էր խորհրդային տոտալիտար ռեժիմի տարիներին՝ բռնապետ Ի. Ստալինի անմիջական ճնշմամբ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելով. Արցախի բռնակցումն իր հետևանքներով ինքնին մարդկության դեմ կատարված միջազգային հանցագործություն (էր) է, որի նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն.

  1. արցախյան հիմնախնդրի շուրջ վարվ(ած)ող բանակցություններն ընթա(ցել)նում են սխալ ուղղությամբ, բացարձակապես չեն բխ(ել)ում հիմնախնդրի էությունից, հիմնախնդրի առաջացման իրական պատճառներից (հաշվի առնված չեն բուն պատճառները՝ 1921 և 1923 թվականների ապօրինի որոշումները), ժամանակագրությունից, նախկին, ներկա ու ապագա հետևանքներից. առանց իրական պատճառները վերացնելու՝ հիմնախնդիր չեն լուծում, այլապես այն նմանվում է անմշակ վերքը վիրակապելուն, և բորբոքվելն անխուսափելի է.

  2. մադրիդյան սկզբունքների վերոնշյալ 6 կետերն էլ ամբողջությամբ անընդունելի են. հիմնված են ադրբեջանական կողմի պաշտոնական կեղծիքների, պատմության կեղծարարության, անհիմն ծավալապաշտական նկրտումների, նավթադոլլարային ու խավիարային դիվանագիտության և դրանցով պայմանավորված միջազգային ճնշումների վրա, բացարձակապես չեն բխում հայկական կողմի շահերից. դրանք բխում են միմիայն Ադրբեջանի շահերից՝ չնայած այն բանին, որ ադրբեջանական կողմն իր անհագուրդ ծավալապաշտական նկրտումների պատճառով պարբերաբար «դժգոհում է» այդ սկզբունքներից ու դրանց հիման վրա տարվող բանակցություններից.

  3. 1921 և 1923 թվականների ապօրինի որոշումների հետևանքների և մադրիդյան սկզբունքների վեց կետերի՝ տեսականորեն հնարավոր հետևանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում մեկ ընդհանուր բան՝ Արցախի Հանրապետության հռչակման օրինականության, իրավաչափության վիճարկում և շրջադարձ դեպի վատթարացում՝ դեպի այդ անվավեր (առոչինչ) որոշումների հետևանքները, դեպի նոր ցեղասպանություն, դեպի հիմնախնդրի է՛լ ավելի սրում: Պատմությունը, կարծես, կրկնվում է, իսկ ԵԱՀԿ -ի Մինսկի խմբի եռանախագահությունը ակամա հայտնվում է նոր Կովբյուրոյի կարգավիճակում.

  4. ԵԱՀԿ -ի Մինսկի խմբի եռանախագահող երկրների միջնորդներն այլևս սպառել են իրենց. նախ՝ Մինսկի խմբի՝ հիմնախնդրով անմիջականորեն զբաղվող պետությունները (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա) միմյանց միջև ունեն աշխարհաքաղաքական ու տարաբնույթ այլ շահեր, հակասություններ, և արցախյան հիմնախնդիրը, պարզապես, այդ շահերի ու հակասությունների հոլովույթում է. այդ երկրներին, չնայած ձևական-խաղաղասիրական հայտարարություններին, իրականում ձեռնտու են հիմնախնդրի փաստացի վիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի շուրջօրյա խախտումներն ու սրացումները, այդ երկրներն սկզբունքորեն չեն ցանկանում լուծված տեսնել արցախյան հիմնախնդիրը՝հատկապես հաշվի առնելով նավթադոլլարային ու այլ շահերը, խավիարային դիվանագիտությունը և այլն: Հետևաբար՝ պատահական չէ, որ այդ երկրները բազմից հայտարարել են Ադրբեջանի«տարածքային ամբողջականությունը» ճանաչելու մասին՝ քաջ գիտակցելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ կամ առնչություն չունի Արցախի հետ: Համանախագահներն էլ իրենց հերթական դատարկ, լղոզված, պատճենահանված, հավասարեցնող, հաճախ՝ կողմնապահ (ադրբեջանամետ) կոչերով ու հայտարարություններով ոչ միայն նողկանք, հակակրանք ու անվստահության խորացում են առաջացնում, այլև իրենց անճարակությամբ, ապարդյուն ու ապակառուցողական գործունեությամբ երես են տալիս Բաքվի բռնապետական ռեժիմին՝ կամա — ակամա սրելով իրավիճակն առաջնագծում.

* * * * * * *

«Դժբախտաբար, համաշխարհային քաղաքականությունը որոշող մեծ տերությունները ղեկավարվում են ոչ այնքան ժողովուրդների ինքնորոշման իրավունքով, որքան սեփական տնտեսական և քաղաքական շահերով: Ի վիճակի չլինելով ժխտել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի՝ որպես միջազգային իրավունքի նորմի գոյությունը՝ ծավալապաշտության կողմնակիցները փորձում են նրանից դուրս նետել գլխավորը՝ քաղաքական ինքնորոշումը, այսինքն՝ անջատվելու և ինքնուրույն ազգային պետություն կազմավորելու կամ նույնիսկ մեկ այլ պետության միանալու իրավունքը: Այդ նպատակով նրանք ձգտել են և ներկայումս ձգտում են սահմանափակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կամ էլ պետության տարածքային ամբողջականության միջազգային-իրավական սկզբունքը դրան հակադրելու ճանապարհով թույլ չտալ դրա իրացումը: Պնդում են, թե իբր բազմազգ պետության մեջ մտնող ժողովուրդների կամ նրանց մի մասի կողմից անջատվելու իրավունքի իրացումը խախտում է նրա տարածքային ամբողջականությունը և ոտնձգություն է նրա ինքնիշխանության դեմ: Համապատասխանաբար, իրենց ինքնորոշվելու իրավունքն իրացնող ժողովուրդները մեղադրվում են «անջատողականության» մեջ, իսկ նրանց, ովքեր օգնում են այդ ժողովուրդներին, մեղադրում են ագրեսիայի և պետության ներքին գործերին խառնվելու մեջ:»:

ՅՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՈՎ

իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր

* * * * * * *

  1. 2016 թվականի ապրիլի 2 — 5 -ին, չնայած 1994 (95) թ. եռակողմ զինադադարի պայմանագրին, միջազգային հանցագործ Ադրբեջանի կողմից հայկական կողմի վրա իրականացված ռազմական ագրեսիան և ռազմական այլ հանցագործությունները, ինչպես նաև դրանց հետևած հերթական դատարկ, հավասարեցնող կոչերն ու ճառերը հիմնավորապես ապացուցեցին, որ ԵԱՀԿ -ի Մինսկի խմբի եռանախագահող երկրների միջնորդներն այլևս անելիք չունեն, իսկ բանակցությունները անհեթեթություն էին և են:

               Բանակցությունները բոլո՛ր դեպքերում (են եղել) են անհեթեթություն. քոչվոր եկվորների ապօրինի «պետության»՝ միջազգային հանցագործ Ադրբեջանի հետ բանակցությունների իմաստը ո՞րն (էր) է. չկա՛ր և չկա՛ իմաստ:

Մեծարգո՛ պարոնայք Նախագահներ,

վերոգրյալի հիման վրա ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ.

  1. արցախյան հիմնախնդիրը լուծել իրավական ճանապարհով՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի և նախկին ԽՍՀՄ -ի օրենսդրության հիման վրա Արցախի Հանրապետության հռչակման անառարկելի իրավաչափությունն ու օրինականությունը.

  2. գումարել Հայաստանի Հանրապետության և Արցախի Ազգային ժողովների հատուկ նիստեր, ընդունված որոշումներով դատապարտել Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին, վերահաստատել(ՌԿ(բ)Կ) Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5 -ի և Ադրբեջանական ԽՍՀ կառավարության 1923 թ. հուլիսի 7 -ի ապօրինի որոշումների անվավերությունը (առոչնչությունը)՝ այդ մասին նաև դիվանագիտական խողովակներով տեղյակ պահելով միջազգային հանրությանը.

  3. Արցախի Սահմանադրությունում կատարել անհրաժեշտ համապատասխան փոփոխություններ, իսկ 142 -րդ հոդվածը («Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո:») պարտադիր շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

    «Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն իրականացվում է նրա ամբողջ տարածքում՝ վերականգնված պատմական անարդարությունների պատճառով ստեղծված հակաիրավական և անօրինական իրավիճակների որոշակի վերացման շնորհիվ:

    Արցախի Հանրապետությունը հաստատակամ է իր պետական տարածքի ամբողջականության լիարժեք վերականգնման, պետական սահմանների անխախտելիության և պետական անվտանգության ապահովման հարցերում:».

  4. պաշտոնական Բաքվի կողմից Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և մյուս բնակավայրերում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության (genocide), պատերազմական (ներառյալ՝ 2016 թվականի ապրիլի 2 — 5 -ինը) ու այլ հանցագործությունների, այդ թվում՝ Ջուղայի խաչքարերի, հայկական մշակութային մյուս արժեքների ոչնչացման, այլ իրավախախտումների համար սահմանված կարգով դիմել միջազգային դատական և իրավասու համապատասխան ատյաններ՝ բոլոր իրավախախտումները դիտարկելով հատկապես Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության, «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին», «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին», «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին», «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիաների ու դրանց կից լրացուցիչ արձանագրությունների, միջազգային-իրավական համապատասխան այլ ակտերի կարգավորման առարկաների շրջանակներում. միջազգային հանցագործ Ադրբեջանը և դրա՝ միջազգային հանցագործ համապատասխան ֆիզիկական անձինք սահմանված կարգով պետք է ենթարկվեն միջազգային-իրավական (ներառյալ՝ քրեական) պատասխանատվության.

  5. հիմնովին վերանայել արցախյան հիմնախնդրի շուրջ վարվող բանակցային գործընթացը. ներկայում պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը պնդում են, որ որպես բանակցությունների լիիրավ կողմ՝ ներգրավվի նաև պաշտոնական Ստեփանակերտը. որ ի՞նչ անի: Ոչի՛նչ. կոպտագույն դիվանագիտական սխալ կլինի, եթե պաշտոնական Ստեփանակերտը ներգրավվի ցայսօր ծավալվող բանակցային կեղտոտ գործընթացին. վերն ասվեց, որ արցախյան հիմնախնդրի շուրջ վարվ(ած)ող բանակցություններն ընթա(ցել)նում են սխալ ուղղությամբ, բացարձակապես չեն բխ(ել)ում հիմնախնդրի էությունից, հիմնախնդրի առաջացման իրական պատճառներից (հաշվի առնված չեն բուն պատճառները՝ 1921 և 1923 թվականների ապօրինի որոշումները), ժամանակագրությունից, նախկին, ներկա ու ապագա հետևանքներից).

    Հայկական կողմը, ի դեմս պաշտոնական Ստեփանակերտի, պետք է անի հետևյալը՝ զրոյացում՝ ստորագրման (համաձայնություն տալու) պահից ամբողջությամբ հրաժարվելով բանակցությունների հիմքում դրված մադրիդյան սկզբունքների բոլոր տարրերից, ինչպես նաև բովանդակային առումով այդ սկզբունքներին կրկնող կամ առնչվող բոլոր այլ փաստաթղթերից.

  6. Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը, որից հետո Արցախը հանրաքվեով վերամիավորել Մայր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

  1. եթե անհրաժեշտ է, հայկական զինված ուժերն անհապաղ համալրել գերժամանակակից սպառազինությամբ՝ հատուկ այդ նպատակով կազմակերպելով համահայկական դրամահավաք.

  2. միջպետական և միջազգային հարաբերություններում հատուկ քաղաքական, դիվանագիտական ու անհրաժեշտ այլ դիրքորոշում ունենալ բոլոր այն պետությունների հանդեպ, որոնք ռազմական օգնություն (անկախ տեսակից) են ցուցաբերում Հայաստանի, այդ թվում՝ Արցախի նկատմամբ ցայսօր պատերազմական հանցագործություններ իրականացնող միջազգային հանցագործին՝ Ադրբեջանին: Միջազգային իրավունքի հիման վրա ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ արգելելու այդ միջազգային հանցագործին այդպիսի օգնության ցուցաբերումը.

  3. գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ՝ օրակարգի քննարկման առարկա դարձնելով Մոսկվայի՝ 1921 թվականի մարտի 16 -ի և Կարսի՝ 1921 թվականի հոկտեմբերի 13 -ի՝ միջազգային-իրավական առումով անվավեր (առոչինչ) պայմանագրերը, վերահաստատելով դրանց անվավերությունն ու Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչելը: Այդ «պայմանագրերով» Հայաստանի Հանրապետության պետական տարածքի էական մասեր բռնակցվեցին երկու միջազգային հանցագործ կազմավորումներին, այսպես կոչված, պետություններին՝ ցեղասպան Թուրքիային ու Ադրբեջանին: Այդ տարածքները, անկասկած, պետք է վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը.

  4. մշակել իրավական և դիվանագիտական հայեցակարգ Ադրբեջանի բռնազավթման (occupation) ներքո գտնվող Նախիջևանը Հայաստանի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության մեջ վերականգնելու մասին.

  5. վարել որակյալ քարոզչական պատերազմ. մերկացնել պաշտոնական Բաքվի կեղծիքներն ու պատմության կեղծարարությունը, կատարած միջազգային հանցագործությունները և այլն, պաշտոնական բառապաշարից մեկընդմիշտ հանել «հարակից յոթ շրջաններ», «հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ», «անվտանգության գոտի» (անվտանգության գոտին Կուր-արաքսյան դաշտավայրի այն կողմում է) և այլ անհիմն բառակապակցությունները, լայնորեն շրջանառության մեջ դնել Շահումյանի, Գետաշենի, Արծվաշենի, Նախիջևանի, հայկական պետական տարածքի այլ մասերի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված (occupation) լինելու հանգամանքըը. Ադրբեջանը պետք է վերականգնի Հայաստանի, ներառյալ՝ Արցախի տարածքային ամբողջականությունը: Պաշտոնական բառապաշարից անհրաժեշտ է բացառել նաև «փոխզիջում» բառը, որն արցախյան հիմնախնդրի դեպքում հավասարազոր է «զիջում» բառին: Անհապաղ պաշտոնանկ անել դատարկագլուխ պաշտոնատար անձանց, ովքեր, մադրիդյան սկզբունքների հովերով տարված, չարաշահելով իրենց լիազորությունները, երբեմն համարձակվում են արտահայտել «հողեր հանձնելու» մերկապարանոց կարծիքներ՝ իրենց անբարո և անպատասխանատու վարքագծով լծվելով մեր թշնամիների քարոզչական պատերազմին: Իսկ եթե այդպիսի պաշտոնատար անձինք փորձում են շոշափել հայ ժողովրդի դիրքորոշումն ու արձագանքը, հասարակական կարծիքը, ապա պետք է ընդգծել, որ ոչ թե հայրենի հողերը, այլ հենց իրենց՝ այդ անմրցելի հայ տականքներին ենք հանձնելու թշնամուն. Ուրիշ ոչինչ: Իսկ ի՞նչ և ինչո՞ւ պետք է զիջի հայկական կողմը. պետական տարա՞ծք, թե՞ ինչ: Իհա՛րկե ոչինչ, այլապես խոսքը կվերաբերի պետական դավաճանությանը և այլ հանցագործություններին, իսկ իշխանափոխությունն ու այլ բացասական հետևանքները զուտ ժամերի հարց կլինեն.

  6. Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ մեծարգո՛ պարոն Սարգսյան, վերահաստատելով «Տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների կնքման գործընթացն անհապաղ չեղյալ հայտարարելու մասին» վերտառությամբ 2014 թվականի ապրիլի 14 -ին և 2015 թվականի ապրիլի 13 -ին իմ գրած և Ձեզ ուղարկած բաց նամակներում արված առաջարկությունները, կրկին խնդրում ևառաջարկում եմ վերջապես ու վերջնականապես գրողի ծոցն ուղարկել այդ արձանագրությունները,քանզի դրանք կոպտագույն կերպով հակասում են հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և հայ ժողովրդի համազգային նպատակներին: Իսկ հայ ժողովուրդը դեմ է դրանց և չի ճանաչում այդ թղթի կտորների իրավաչափությունն ու օրինականությունը:

        Մեծարգո՛ պարոնայք Նախագահներ,

հասկանալի է, իհարկե, որ իմ առաջարկությունների մի մասի լուծումը բարդ է, մեծ ջանքեր պահանջող, սակայն իրատեսական, լուծելի և անխուսափելի: Դրանց լուծումն էապես կհեշտանա, եթե մենք ճիշտ օգտագործենք միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունները, վարենք պատշաճ արտաքին ու ներքին քաղաքականություն, հույսներս դնենք հատկապես մեզ՝ հայ ժողովրդիս՝ Հայաստան — Արցախ — Սփյուռք հզոր եռամիասնության հնարավորությունների վրա: Անհրաժեշտ է գիտակցել՝ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ Արցախը, ունի միմիայն մեկ իրական ռազմավարական դաշնակից ու բարեկամ. դա համայն հայ ժողովուրդն է իր միասնականությամբ ու միասնակամությամբ:

        Բռնապետական ռեժիմների դեմ պայքարող ներկայիս քաղաքակիրթ աշխարհը պետք է գիտակցի, որ արցախյան՝ 1918 թվականից առաջացած հիմնախնդրի բուն պատճառը նախկին բռնապետական ռեժիմների հակաիրավական ու ապօրինի գործողություններն են, որոնց կրկնությունը՝ նավթադոլլարներով ու խավիարային դիվանագիտությաբ պայմանավորված նեոստալինյան միջազգային ճնշումներով, միջազգային ու տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների մի քանի կաշառակեր պաշտոնյաների առաջադրած հակահայկական մերկապարանոց բանաձևերով, ռազմական հանցագործություններով զուգորդված զավթողական պատերազմներով կամ այլ կերպ, պարզապես բացառված է:

        Դատապարտո՛ւմ ենք ցանկացած ճնշում պաշտոնական Երևանի կամ պաշտոնական Ստեփանակերտի վրա և հայտնում, որ Արցախի ապագան որոշողը միմիայն և բացառապես համայն հայ ժողովուրդն է:

        Եկե՛ք չթերագնահատենք մեր հնարավորությունները, տուրք չտա՛նք միջազգային ճնշումներին, բռնապետական ռեժիմների երազանքներին:

          Կեցցե՛ ազատ Արցախը: Կեցցե՛ն Մայր Հայաստանն ու համայն հայ ժողովուրդը:

          Աստված օգնական ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ և մեզ՝ բոլորիս:

Համախոհության ակնկալիքով և հարգանքով՝

ԳԱԳԻԿ ԳՈՐԳԻՆՅԱՆ

02. մայիսի 2016 թվականի

* * * * * * *

«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միա՛կ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:»

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

* * * * * * *

Հայաստան

* * * * * * *

«Արցախն ամբողջական Հայաստանից դուրս՝ խոց է, որ նախ՝ գերեզման պիտի իջեցնի անկախ Ադրբեջանի գաղափարը: Եթե Հայաստանում խելքը գլխին քաղաքագետներ կան, նրանք օրնիբուն պիտի մտածեն Արցախն ազատագրելու մասին:»:

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել