Յուրաքանչյուր ոք, ով սահմանապահ զինվորի կենցաղի մասին ապատեղեկատվություն է տարածում, նա պոտենցիալ մարդասպան է: Հիշե՛ք, թշնամին նենգ է ու դավադիր... Մեր ցանկացած քննարկում , խոսակցություն սահմանապահ զինվորին վերաբերվող , նա ընդունում է ի գիտություն, անկախ այդ խոսակցության կամ լուրի իսկությունը հաշվի առնելու: Եթե հիմա մեկն ասում է, որ մեր սահմանապահ զինվորը սոված է, որը բացարձակ իրականության հետ կապ չունի, թշնամին դա ընդունում է ի գիտություն, և իր հետագա գործողությունները դասավորում է նաև այդ ,,ինֆորմացիան,, հաշվի առնելով: Բանակին քննադատելը չի նշանակում բակային խոսակցությունները բերել մեջտեղ ու վտանգել զինվորի կյանքը: Զգույշ եղեք ամեն բառի, նախադասության ու ստորակետի մեջ, որը վերաբերվում է բանակին, առավելապես սահմանապահ զինվորին ու նրա կենցաղին: Տղե՛րք ջան, դուխով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել