Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի փոխգնդապետ Մուրադ Միրզոևը ստացել է ազգային հերոսի կոչում:
Դժվար է ասել, թե ինչ հերոսություն է հասցրել անել ադրբեջանցին 4 օրվա ընթացքում, մանավանդ, երբ նրա ղեկավարած հատուկ նշանակության զորքերը ջախջախվեցին ռազմի դաշտում: Հավանաբար, այս գնդապետն աչքի է ընկել դիակներից գլուխներ կտրելով, ինչը ներշնչել է իր ենթականերին, ովքեր տարեց մարդկանց ականջ են կտրել: <<Հերոիզացիան ադրբեջանականով>> սինդրոմը շարունակվում է: Երևի ներշնչանքի այլ աղբյուրներ չկան. 100-ամյա պատմությամբ խառնապետության պարագայում դժվար է դաստիարակման լավ օրինակներ գտնելը, բայց սաֆարովներ բուծելն էլ կործանարար է:

Ադրբեջանում հերոիզացիան սովորական երևույթ է, դրա համար էլ արցախա-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ հերոսացվել է 200-ից ավել մարդ: Օրինակ՝ հերոսի կոչում է շնորհվել ինքնաթիռի վարձկան օդաչուին այն բանի համար, որ նա պտտել է խոցված ինքանթիռի ղեկն այնպես, որ վերջինը չընկնի բնակելի տների վրա. այ քեզ <<հերոսական>> ռեֆլեքս: Նախահարձակ, բայց ջախջախված բանակն այդքան հերոս, պարզապես ծիծաղելի է. իրենց ժողովրդի համար շատ տխուր փաստ:

Ի դեպ, այս փոխգնդապետը ռազմական պատրաստություն է անցել Թուրքիայում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել