Ապրիլի 30-ին Երևանում նշվել է ջազի միջազգային օրը: Համերգային երեկոն սկսվել է դեռ Կասկադից, որտեղ ելույթ են ունեցել ինչպես երիտասարդ ջազմեններն, այնպես էլ ջազային գիգանտները:

Ջազասերների համար «Mezzo Classic House Club»-ն անակնալ էր մատուցել՝ հրավիրելով աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիչարդ Բոնային և հայտնի երգիչ Ռոբերտո Կել Տորասին:

Երեկոյի ներկաները տպավորված էին և վայելում էին ջազային հնչյունները, որոնք միքսված էին հայկական դուդուկի հետ: BlogNews.am-ն ֆիքսել է երեկոյի հետաքրքիր պահերը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Ֆլորա Աբգարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել