Սատանան այդքան սարսափելի չէ, որքան թվում է:
Ռուսաստանն այդքան անփոխարինելի չէ Հայաստանի համար, որքան թվում է, և Ռուսաստանն այդքան ամենակարող չէ Հայաստանի համար, որքան թվում է հենց հայերին: Պարզապես Հայաստանն ու հայությունը պետք է այդ հոգեբանական ընկալումը հաղթահարի ու ժամանակի ընթացքում դա հաղթահարվում է նոր սերնդի ձևավորմամբ։
Դա մի գործընթաց է, որը դանդաղ, բայց փոխելու է իրավիճակը: Ռուսաստանի համար առավել նախընտրելի պետք է լինի փոխվել այդ իրավիճակին համարժեք, քան դիմել անհամարժեք դիմադրության:
Այդ փոփոխությունն էլ ավելի է սերտացնելու հայ-ռուսական կապը, բայց արդեն բոլորովին այլ որակներով, քան այն հավերժական բարեկամության երդումները, որոնց տակ բացարձակապես չկա ոչ մի բան, այլ կա ընդամենը ծայրաստիճան կախվածություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել