Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի գործերը վատ են։ Սեփական ասկյարների ոգին (հուսով եմ միայն «դուխը») բարձրացնելու համար նա կնոջը՝ նախկին կոմսոմոլուհի, բայց գեղեցկուհի Մեհրիբան խանումին առել ու գնացել է առաջին գծում՝ Թերթերի, Բարդայի և Աղդամի շրջաններում գտնվող զորամասեր։ Մեհրիբանն Իլհամի ամենավտանգավոր, բայց արդյունավետ զենքն է։ Որտեղ դժվարությունների է հանդիպում «մոմե» թագուհուն է առաջ մղում։ Հիշեցնեմ, որ կովկասյան սուլթանուհին մի քանի օր առաջ էլ իր ծանրակշիռ խոսքն էր ասել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ՝ կրկնելով ամուսնու անգիր արած նախադասությունը՝ «օկուպացված տարածքների և փախստականների հայրենի վայրեր վերադարձի մասին»։ Ասկյարներին այցելելու և նրանց հաճելի «տառապանքներ» պատճառելուց հետո Մեհրիբանն իր գարշելի ամուսնու հետ գնացել են Թարթար, Ղափանլի և Մահրիզլի՝ տեղացիներին ոգևորելու։ Իլհամ Ալիևի անձնական «ատոմային ռումբը» երևում է շատ լավ կատարում է իր գլխավոր պարտականությունը՝ հասարակության զայրույթը մեղմելու գործում։ Համոզված եմ, որ Իլհամ Ալիևն ավելի վատ վիճակում հայտնվելու դեպքում Մեհրիբանից բացի մեյդան կհանի իր երկու «նռնակներին»՝ Լեյլային և Արզուին, որոնք մայրիկի մոտ մի փոքր պրակտիկա անցնելուց հետո «Սմերչեր» կդառնան։
Ընտաքնիքի մենիշխանությունը և միլիարդավոր դոլարները պաշտպանելու և պահպանելու համար Իլհամն իր կանանց դիվերսիայի էլ կուղարկի։
Ցավոք, դեռ ոչ մի ադրբեջանական կայք չի հրապարակել Մեհրիբանի և Իլհամի այցի մասին լուսանկարները։ Ֆոտոքննության են ենթարկում, քանի որ նկարների 99% հրապարակման ենթակա չեն՝ ասկյարների հայացքներն այլ տեղ են ուղղված։
Մեհրիբանին հիմա շատերն են «հիշում» Ադրբեջանում, թե՛այսօր նրա հետ հանդիպած ասկյարները, թե՛ ապրիլին սատկած ասկյարների ծնողներն ու հարազատները։ Հայաստանում և Արցախում էլ են նրան հիշում։


Հ.Գ.Հրանտ Բագրատյանի ատոմային ռումբին Իլհամ Ալիևը հակադարձում է Մեհրիբան խանումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել