Tert.am-ը գրում է.

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.) Արարատի մարզի Այնթափ գյուղից էր, ուներ արցախցի նշանած և օգոստոսին պետք է ամուսնանար:

Tert.am-ի հետ զրույցում  պատմեց  Զոհրաբյանների հեռավոր բարեկամ և դրկից հարևան Աշոտ Հակոբյանը` ասելով. «Նրանց ընտանիքի անդամները ռանչպար մարդիկ էին,  հողի աշխատող, սովորական ապրող, Աշոտը համարյա ամեն օր զանգում էր` «նորմալ ա, մի անհանգստացեք»։ Նոր էր նշանվել, Ղարաբաղից աղջիկ էր, անցած տարի հետը եկել էր, որոշել էին, որ օգոստոսին պետք է ամուսնան»:

Հարևանը նկարագրելով Աշոտին բնութագրեց նրան որպես «տղա», այնպես, ինչպես մարդիկ հասկանում են այդ բնութագրման ներքո:

«Մյուս եղբայրը Թալիշում էր, չորս օր առաջ տեղափոխվել էր, պետք է, իբր, մատաղ անեին, որ էս մի ախպերն անփորձանք եկել է, իրա լուրը հասավ»,- նշեց հարևանը։ 

Տեղեկացնենք, որ Աշոտ Զոհրաբյանի մարմինը այսօր պետք է հանձնվի հարազատներին, իսկ վաղը տղայի հոգեհանգիստն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել