Հայաստանի և հայ ժողովրդի համար այս կարևոր ժամանակաշրջանում, թերևս, ամենակարևոր և խորհրդանշական տոներից է նաև Մայիսի 1-ը: Մեր պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ, անկախ զբաղմունքից, զբաղեցրած դիրքից, պաշտոնից, յուրաքանչյուրս մեր տեղում, մեր պարտականություններում որոշակիորեն թերացել ենք՝ մեկս մի քիչ ավել, մյուսն՝ ավելի պակաս, ոմանք, ցավոք, ամբողջությամբ...
Ժամանակն է, անգամ նաև ուշացած է, որ գոնե այս Մայիսի 1-ը յուրաքանչյուրիս համար լինի նախ և առաջ անկեղծության, ինքնախոստովանության և ամենակարևորն՝ ինքնաքննադատության ՏՈՆ, քանի որ նշվածն ինքնակատարելագործման կարևորագույն միջոցներից մեկն է, ինչի ուղղակի արգասիքներից մեկն էլ կլինի կենսունակ, հզոր պետության կայացումը:
Շնորհավորում եմ համայն հայության Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրը, մաղթում եմ, որ բոլոր աշխատավորներս միասին կառուցենք այնպիսի պետություն, որը վաղն ի վիճակի կլինի լիարժեքորեն կենսագործելու յուրաքանչյուրիս իրավունքներն ու պահանջները բավարարելու իր բնական ու անքակտելի պարտականությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել