Hraparak.am-ը գրում է.

Միգրացիայի միջազգային կազմակերպության հաղորդմամբ` Լիբիայի ափամերձ ջրերում, փոթորկոտ քամու պատճառով, շրջվել է 110 արտագաղթյալների տեղափոխող նավակը: Իտալացի փրկարարները, ովքեր նկատել են կատարվածը, կարողացել են փրկել միայն 26-ի կյանքը: Մյուս 84-ն առայժմ անհետ կորած են համարվում, և չնայած փրկարարական աշխատանքների ընթացքին` նրանց մարմինները գտնել չի հաջողվում: ՄԱԿ-ի տվյալներով` միայն այս տարի ծովային ճանապարհով այլ երկիր ներթափանցելու փորձ է արել 180 հզ արտագաղթյալ. նրանցից 800-ը զոհվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել