Երբ լինում ես Արցախում՝ հասկանում ես, որ վերջին մեկ ամսվա իրդարձությունների հետ կապված պաթոսը, էմոցիան, նվնվոցը եւ մեկ մեկ էլ նաեւ խուճապը Հայաստանում շատ է, շատ շատ է: Արցախում էմոցիա եւ պաթոս չկա: Այնտեղ մարդիկ ավելի ռեալ են վերլուծում պատերազմը, ավելի թիրախավորված հարցադրումներ են անում եւ ավելի ռեալ պատասխաններ են հնչեցնում այդ հարցադրումների վերաբերյալ: Ավելի ռեալ վարկածներ են առաջ քաշում տեղի ունեցածի հետ կապված: Ու երբ պաթոսն ու էմոցիան մի կողմ ես դնում, ապա տեսնում ես, որ արցախցիների բարձրացրած հարցերում եւ առաջ քաշած վարկածներում տխուր պատկեր է ուրվագծվում: Արցախի հյուսիսային հատվածի բնակավայրերի բնակիչները, որոնք այսօր կենդանի թիրախ են դարձել ադրբեջանական զինուժի համար, հարցնում են՝ ինչու՞ կանգնեցվեց հայկական զինուժի հակագրոհը, ինչի՞ն են սպասում, որ թուրքն ավելի՞ ուժեղանա: Ինձ հանդիպած հայտնի արցախցիներից մեկը, որի անվան հետ է կապվում նաեւ քառօրյա պատերազմի ադրբեջանական ամենամեծ հարձակման կասեցումը եւ ով ուղղակի ապշած էր հայ զինվորների եւ սպաների հերոսական գործողություններով, շատ դիպուկ բնութագրեց այսօրվա վիճակը. <ներքեւում ոսկի է, վերեւում՝ .աք>:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել