Մի բան կա, որ դեռ չենք էլ գիտակցում.
զոհվողների տարիքին եմ նայում` իմ տարիքի են, մեծ մասն էլ ինձանից փոքր. արածներին եմ նայում` չէ, հերոսություն չեմ ուզում ասեմ, ծեծված ու անիմաստ դարձած բառ ա. էն որ կրակի տակ վիրավոր ընկեր են հանել, հրետակոծության տակ նստած` կատակներ, օրերով դիրք են պահել, գիրք-կինոներում մեր տեսած, հիացած բաներն արել են իրականում.
լավ մարդ մտածում, գժվում ա` իրանց էս արածների պարտքի տակից մենք ո՞նց ենք դուրս գալու. ու ո՞նց պիտի ապրենք, որ արժանի լինենք իրանց զոհած կյանքերին.
ու ո՞նց ա ընդհանրապես հնարավոր հանգիստ ապրել` իմանալով որ ապրածդ 18 տարեկան տղու կյանքի գին ունի.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել