Tert.am-ը գրում է.

Սիրիայի կողմից արձակված երկու հրթիռներ պայթել են թուրքական Քիլիս քաղաքի կենտրոնում: Դրա հետևանքով բազմաթիվ տներ ու մեքենաներ են վնասվել, վիրավորվել է 4 մարդ. հայտնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող սիրիական Բաբ շրջանից արձակված հրթիռներից մեկն ընկել է ավտոկայանատեղիում: Դրան պայթյունից վնասվել է 8 մեքենա, ինչպես նաև շրջակայքում գտնվող տներն ու այլ շինություններ:

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել փողոցում: Դրա պայթյունից վնասվել է հարակից տունը, վիրավորվել է 4 մարդ:

Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորների վիճակը գնահատվում է բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել