Մինչ տարածաշրջանային լրատվամիջոցները շաբաթվա սկզբում խոսում էին Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության մեկնարկի մասին, Ադրբեջանի պատմության ազգային թանգարանում այս օրերին կազմակերպվեց «Շահ Իսմայիլ I - զորավար և տիրակալ» խորագրով ցուցահանդես, որտեղ իրանական Սեֆյան դինաստիայի հիմադիրը հերթական անգամ ներկայացվեց որպես «ադրբեջանցի»:

Իրանի պատմական, գրական և մշակութային ժառանգության յուրացումը Ադրբեջանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների համար եղել և մնում է գերակա ուղղություն, և, այնուամենայնիվ, Շահ Իսմայիլի «ապաիրանականացման» հաշվին Ադրբեջանի պատմություն գրելը, վերջինիս պատվին ցուցահանդեսներ կազմակերպելը և Բաքվում հուշարձան կառուցելը պետք է համարվեր ամոթ հենց իրենց համար:

Եթե խորանանք Շահ Իսմայիլի կենսագրության, ապա Բաքվի գրավման ժամանակ նրա իրականացրած գործողությունների քննության մեջ, ապա ադրբեջանական քաղաքականությամբ առաջնորդվելու դեպքում մենք էլ պետք է ասեինք, որ Խան Խոյսկին հայ է, կազմակերպեինք վերջինիս պատվին ցուցահանդեսներ և կանգնեցնեինք արձանը:

Նկարներում Շահ Իսմայիլի հուշարձանն է Բաքվում և անհայտ նկարչի վրձնին պատկանող դիմանկարը Իտալիայում (16-րդ դար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել