Երկու կարևոր բանի մասին եմ ուզում խոսել:
1. Զինվորի սոված կամ կիսասոված լինելու մասին,
2.Զինվորի մաշված, ճղճղված զինվորական հագուստի մասին:

Նախ ասեմ, որ սոված զինվորը երբեք չի կարող կռվել ու հաղթել, իսկ մեր զինվորը բացի կռվելուց, բացի հաղթելուց, նաև ստիպում է թշնամուն հատուկ ջոկատայինին իր հետ հաշվի նստել:
Պետք է ասեմ, որ ներկա պահին մեր դիրքապահ զինվորներն իրականացնում են , այսպես ասած, դաշտային մարտական ծառայություն: Ի տարբերություն զորամասային ծառայության, այստեղ տաք ճաշ հասկացողությունը չկա, այստեղ արագ սնվելու տարբերակն է: Սոված կամ կիսասոված զինվորը չի կարող անգամ ինքնաձիգից կրակել, որովհետև կրակելիս էդ թափ տվող ալիքը հաստատ գետին կտապալի զինվորին, սոված կամ կիսասոված զինվորը չի կարող ուղղաթիռ խփել, տանկ խփել, թշնամու հետ ձեռնամարտի բռնվել ու իրենից հաղթանդամ թշնամուն չեզոքացենլ, չի կարող գիշերը մի քանի հարյուր մետրից լսել սողացող թշնամու ձայնը և այլն: Հայոց բանակի պարենային գերազնաց վիճակի մասին անգամ խոսում են ադրբեջանցիների կողմից նկարահանված այն դիրքերի կադրերը, որոնք մի քանի ժամով անցել էին իրենց վերահսկողության տակ, որտեղ լի ու լի պահածաոցված մթերք կար:
Հիմա զինվորի զինվորական հագուստի մասին: Հարգելիներս , ձեզ մի հարց տամ՝ մեր զինվորը դիրքերու՞մ է , թշնամու դեմ ամենժամյա պայքարի մե՞ջ է, թե թիկունքային ,,պաչոտնի,, զորամասում: Եթե զինվորը գիշերը ստիպված է եղել մի քանի մետր փորսող գնալ, եթե զինվորը ժամանակ չի ունեցել իր ,,բատինկեն,, ցեխից մաքրի՝ այդ ժամանակը տրամադրելով իր զենքի մաքրմանը... Հետո, մի բան էլ ասեմ, մի հատ նայեք նկարներին, վիդիոներին, դուք որտեղ եք տեսնում հնամաշ կամ ճղճղված զինվորական հագուստ: Կարողա հազարից մեկի մոտ էդ պահին պատռվելա, ձեր հագուստները կռիվ ժամանակ չե՞ն պատռվում... Կռիվա, կռիվ ՝ սանատորիա չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել