ՌԴ-ի Ռոստովի մարզի Ազով քաղաքի Հայ համայնքը կազմակերպել էր դրամահավաք Արցախում ապրիլի սկզբին սկսված ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված զինվորներին ֆինանասական աջակցություն ցուցաբերելու համար: Այսօր Ազով քաղաքի Հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Հովհաննիսյանը և ես Մուրացանի զինվորական հոսպիտալում գումարն առձեռն հանձնեցինք բոլոր հասցեատերերին ՝ 41 վիրավոր ժամեկտային ու պայմանագրային զինվորներին, սպաներին և կամավորներին: Համայքնի կողմից հանգանակած գումրան արդարացիորեն բաժանվեց բոլոր վիրավորների միջև: Համայնքի ներկայացուցիչը բոլոր զինվորներից ու կամավորներից շնորհակալություն հայտնեց Հայրենքին ու ազգին մատուցած ծառայությունների համար:
Ես իմ անունից շնորհակալություն եմ հայտնում փոքրիկ Ազով քաղաքի հայ համայնքին, ինչպես նաև այն ռուսներին ովքեր մասնակցել են դրամահավաքին :
Հ.Գ. Գործընթացի ֆոտո և վիդիո տարբերակը միայն համայնքին հաշվետվություն տալու համար է , դրա համար այն չեմ տեղադրում այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել